15:21 07.12.2023
Կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել պետություն-մասնավոր գործընկերությամբ (ՊՄԳ) ներդրումային ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացակարգում՝ վերջինս արդիականացնելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Առաջարկվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է ՊՄԳ ընթացակարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ՊՄԳ ծրագրերի վերհանման և պատրաստման, դրանց հաստատման, մասնավոր գործընկերոջ ընտրության և ծրագրերի կառավարման փուլերում առաջացող որոշակի ռիսկերի վերացմամբ։
Ըստ այդմ՝ քանի որ հնարավոր է լինեն ՊՄԳ ծրագրեր, որոնք հաստատված կլինեն ՀՀ վարչապետի կողմից ձևավորված՝ ոլորտային խորհրդակցական մարմնի կողմից, և որոնց մշակումը չի իրականացվի պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին, հարկ է համարվել նախատեսել կարգավորում, համաձայն որի վերոհիշյալ դեպքերում, ծրագրերի պատրաստման մասին ՀՀ կառավարության որոշում չի պահանջվի։
ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի շրջանակում կազմակերպվող մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին ենթադրվում է, որ կարող են մասնակցել միջազգային ընկերություններ: Հետևաբար, մի շարք ընդունելի դեպքերում առաջարկվել է վերացնել փաստաթղթերի՝ հայերեն նոտարական վավերացման ներկայացնելու պահանջը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցների կողմից մրցութային փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ անվտանգության պատշաճ մակարդակի ապահովմամբ, որի մեխանիզմները պետք է հստակ նկարագրվեն մրցույթի հայտարարությամբ։
22:33 21.05.2025
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ին և «Fiat»-ը․ կան վիրավորներՄայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes», «Mitsubishi» և «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային […] ...
22:24 21.05.2025
Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասինԺնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […] ...
22:17 21.05.2025
Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետըԻ՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:08 21.05.2025
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավորՄայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...
21:48 21.05.2025
Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...