Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները ՀՀ տարածքում, առավել եւս ՝ ԼՂ-ում չեն փոխվել. Սեյրան Օհանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները ՀՀ տարածքում, առավել եւս ՝ ԼՂ-ում չեն փոխվել. Սեյրան Օհանյան

13:25 13.12.2023

Դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ներկայացնելով իր դիտարկումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, փաստել է, որ ամբողջ աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ քաղաքականության շարունակման պատճառով 2022 թվականի դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումն ավարտվեց եւս մեկ կեղծ, ապօրինի հակաահաբեկչական գործողություններով, որի արդյունքում ԼՂ ժողովրդի նկատմամբ փաստացի իրականացվեց ցեղասպանություն՝ տեղահանմամբ:

Ըստ խմբակցության ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ. «Այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, եւ Ադրբեջանը պետք է դրա համար պատասխան տա: Լեռնային Ղարաբաղը եղել է գործոն, եւ այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի, նաեւ ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծմամբ: Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որեւէ ընդունելի նոր ձեւաչափով այլընտրանք չունեն»:

Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ այս ռազմավարության պատասխանատուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են:

Լրագրողի հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը ծանոթացե?լ էր Խաղաղության պայմանագրին, արդյո?ք մինչեւ տարեվերջ այն կստորագրվի, ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ինքն անձամբ մինչեւ այժմ գաղտնի նյութերին ծանութանալու գաղտնիության թույլտվություն չունի: Նրա կարծիքով Լեռնային Ղարաբաղի հայաթափվելուց հետո ինչպե?ս կարելի է գնալ խաղաղության:

«Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները Հայաստանի Հանրապետության տարածքում, առավել եւս ԼՂ-ում չեն փոխվել: Եվ Լեռնայի Ղարաբաղի այս ցեղասպանությունից հետո ինչպե?ս կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին եւ ասել, որ այսօր պատրաստ ենք խաղաղության»,- նշել է Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կարծում, թե մինչեւ տարեվերջ կստորագրվի Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը: Նրա հավաստմամբ Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու:

«Ես, անկեղծ ասած, կարծում եմ՝ մնացած այս 17 օրվա ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, կամ գոնե հույս ունեմ»,- ասել է պատգամավորը:

Գերիների վերադարձի մասին հարցի առնչությամբ Սեյրան Օհանյանը նշել է, որ մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի նրանք որքան հնարավոր է շուտ վերադարձվեն:

Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է ունենալ երաշխիքների ինստիտուտ:

Տարածաշրջանային խնդիրների, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցի առնչությամբ՝ Սեյրան Օհանյանը փաստել է. «Այն դեպքում, երբ հույսը դրել ենք մեզ վրա, հաղթել ենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունը

08:40 16.05.2025

Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են Բեն Գուրիոն օդանավակայանը, որը գտնվում է Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ): Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր […] ...

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

08:30 16.05.2025

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

08:25 16.05.2025

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:15 16.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը

08:05 16.05.2025

NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը

Փիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...

Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենա

08:00 16.05.2025

Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...

BACK_TO_TOP