Երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

15:46 22.03.2018

Նախագահ Մարգվելաշվիլիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով այսօր Վրաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Լուկաշենկոյի պաշտոնական ընդունելությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական և երկկողմ  տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր: 

Նախագահների հանդիպմանը զուգահեռ Թբիլիսիում կայացել է վրաց-բելառուսական բիզնես ֆորում`300 պատվիրակների մասնակցությամբ: Բելառուսական կողմը ներկայացրել են տարբեր ընկերությունների շուրջ 100 ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում նախատեսվում է վրացական և բելառուսական ընկերությունների միջև 9 մլն դոլար արժողությամբ 29 համաձայնագրերի ստորագրում: Բելառուսում զարգացած է արդյունաբերությունը, ինչպես նաև ագրարային ոլորտը, որը Վրաստանին անհրաժեշտ է:

Վրաստանում բելառուսական կողմը նախատեսում է տրակտորների և դեղորայքի համատեղ ձեռնարկությունների հիմնադրում: Վերջերս Բաթումում բացվել է մեծ պահանջարկ վայելող վերելակների համատեղ հավաքելու արտադրամաս: Վրաստանում բելառուսական մսի ու կաթնամթերքի մեծ պահանջարկ կա: Վրաստանը Բելառուս է մատակարարում հանքային ջուր, գինի և գյուղտնտեսական ապրանքներ:

Բելառուսը պատրաստ է օգնություն ցուցաբերել Կովկասում ամենահին լեռնադահուկային հանգստավայրում Բակուրիանիի սառույցի դաշտի և բիաթլոնի մարզադաշտի նախագծերի իրականացման համար:

Նշենք, որ Բելառուսի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին գերազանցել է 94 մլն դոլարը, ինչը 19․3 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին:

Ինչ վերաբերում է 2018 թվականին, հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրի շրջանառությունը գերազանցել է 10 մլն դոլարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի

14:17 23.08.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել  է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ուկրաինայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետ

14:00 23.08.2025

Ուկրաինայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետ

Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել «տարածքային հարցեր» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Կիևի պատվիրակության կազմում էր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը օգոստոսի 18-ին: «Զելենսկին հստակեցրել է, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել տարածքային հարցեր։ Եվ տարածքային զրույցի մեկնարկային […] ...

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ

13:48 23.08.2025

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ

Արդեն երրորդ օրն է վաճառվում են Մունդիալ-2026-ի որակավորման Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը: Խաղը կայանալու է սեպտեմբերի 9-ին։ Դեռևս առկա է 1099 տոմս: «Շտապեք, եթե ցանկանում եք այդ օրը լինել հավաքականի կողքին»,-հայտնում են ՀՖՖ-ից: ...

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

13:30 23.08.2025

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

13:17 23.08.2025

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Էրդողանի ուղերձում […] ...

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

13:00 23.08.2025

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ կանգնած է լիակատար սովի առջև։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը՝ ղհում անելով Ինտեգրված սննդամթերքի անվտանգության փուլերի դասակարգման (IPC) զեկույցին։ Գազայի ավելի քան կես միլիոն մարդ, որը կազմում է այնտեղ ապրող պաղեստինցիների գրեթե մեկ քառորդը, գնահատվում […] ...

BACK_TO_TOP