18:26 21.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների՝ Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջեւ հաստատել ռազմավարական գործընկերություն։
Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել։ Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին եւ վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին։ Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին։
«Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը եւ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում։ Վրաստանի կառավարության «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը։
Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձեւաչափում բարեհաջող գործակցությանը՝ նաեւ հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձեւաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձեւաչափերը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ զարգացման երաշխիք կարող է լինել:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:
08:15 16.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են08:05 16.05.2025
NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականըՓիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...
08:00 16.05.2025
Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենաՄայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...