20:38 29.12.2023
Transfermarkt-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների վարկանիշը, որոնց տրանսֆերային արժեքն ամենաբարձր աճն է գրանցել 2023 թվականին։
Վարկանիշի առաջատարը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է․ նրա տրանսֆերային արժեքը բարձրացել է 70 մլն եվրոյով։ Անգլիական «Բրայթոնի» 19-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը երկրորդ տեղում է, իսկ «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը՝ երրորդ։ Ֆերգյուսոնի տրանսֆերային արժեքը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 65 անգամ՝ 1 մլն եվրոյից հասնելով 65 մլն եվրոյի, իսկ Յամալի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 60 մլն եվրո։
1. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ» Մադրիդ, 180 (+70) միլիոն եվրո).
2. Էվան Ֆերգյուսոն («Բրայթոն», 65 (+64) միլիոն եվրո).
3. Լամին Յամալ («Բարսելոնա», 60 (+60) միլիոն եվրո).
4. Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ, 60 (+54) միլիոն եվրո).
5. Մոյսես Կայսեդո («Չելսի», 90 (+52) միլիոն եվրո):
6. Չավի Սիմոնս (ՌԲ «Լայպցիգ», 70 (+52) միլիոն եվրո).
7. Ռասմուս Հոյլունդ («Մանչեսթեր Յունայթեդ», 65 (+50) միլիոն եվրո):
8. Տակեֆուսա Կուբո («Ռեալ» Սոսյեդադ, 60 (+48) միլիոն եվրո):
9. Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի», 65 (+47) միլիոն եվրո).
10. Լևի Քոլուիլ («Չելսի», 55 (+45) միլիոն եվրո)
08:05 22.05.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա08:00 22.05.2025
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...