Ադրբեջանում ԱՄՆ վարձկանների գործունեությունը 2016-ին հետաքննության առիթ է դարձել. զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Ադրբեջանում ԱՄՆ վարձկանների գործունեությունը 2016-ին հետաքննության առիթ է դարձել. զեկույց

18:44 22.03.2018

Ռազմական ծառայություններ մատուցող հայտնի գործարարը 2016 թվականին [ԱՄՆ] հետաքննության թիրախում է հայտնվել, քանի որ Ադրբեջանի հետ իր աշխատանքը հնարավոր է խախտած լիներ ամերիկյան օրենսդրությունը: Այս մասին հայտնի է դարձել Ջերեմի Սքեհիլի և Մեթյու Քոլի՝ The Intercept կայքում մարտի 19-ին հրապարակած զեկույցից։ Էրիկ Փրինսը, ով առավել հայտնի է որպես Blackwater [մասնավոր ռազմական] ընկերության հիմնադիր, աուդիտի է ենթարկվել իր իսկ Frontier Services Group (FSG) ընկերության կողմից, հայտնում է «ՌազմԻնֆո»-ն:

2016-ի փետրվարին King & Spalding իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Քրիս Ռայը, ով ղեկավարում էր աուդիտը, «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին տեղեկացրել է, որ Փրինսը հնարավոր է խախտել է ԱՄՆ օրենսդրությունը»: Հայտնի է, որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է զենքի վաճառքը կամ այլ տիպի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Ի վերջո Ռայը նշանակվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար, իսկ հետաքննության մեկ այլ մասնակից՝ Ռոբերթ Հուրը ներկայումս ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ավագ պաշտոնյա է:

Blackwater-ը հայտնի դարձավ Իրաք ամերիկյան ներխուժման ընթացքում: 2000-ականներին ընկերությունը Պենտագոնի հետ կնքեց պայմանագիր՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումը մարզելու համար: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ ստորաբաժանումը պետք է պաշտպաներ Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքները, և ինչպես ԱՄՆ օրենսդրությունն է պահանջում, չպետք է «խաթարեր կամ խոչընդոտեր Հայաստանի և Ադրբեջանի միջև [հակամարտության] խաղաղ հանգուցալուծմանը ուղղված ընթացիկ ջանքերին, կամ օգտագործվեր Հայաստանի դեմ՝ հարձակողական նպատակներով»: Այուամենայնիվ՝ հայտնի է, որ Blackwater-ի մարզած խումբը Արցախում հայկական ուժերի դեմ 2016-ի ապրիլյան մարտերին կորցրել է իր ծառայողներից առնվազն մեկին:

Focus on Karabakh-ի ուսումնասիրությունը նաև հայտնաբերել է Ադրբեջանում վերջերս աշխատած մեկ այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ Special Solution, որի սեփականատերն է Յենս Շլեգելը (Jens Schlegel), ով մինչ 2015-ը եղել է Frontier Services Group-ի (FSG) տնօրենը: Ընկերությունը 2016-ի հունվարին իր կայքում  հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ գործարքի մասին, ըստ որի՝ նախատեսվում է Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին «մարզել և սովորեցնել հակահաբեկչական, հատուկ գործողությունների ու պարտիզանական գործողությունների նորագույն մարտավարություններ, զենքերի հետ վարվելու կարգը և տեխնիկան»: Հայտնի է, որ, 2016-ի ապրիլին հայկական դիրքերը գրոհելիս, Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը մեծ կորուստներ են կրել: Սպանվածների մեջ կային նաև Ադրբեջանի ԶՈւ ավագ սպաներ, ովքեր պատրաստություն էին անցել Միացյալ Նահանգներում:

Հատուկ նշանակության այդ ստորաբաժանումներից որոշները գործել են նաև ռազմական հանցագործություններ, օրինակ՝ քաղաքացիականների մահապատիժներ, թե´ քաղաքացիականների, թե´ զինվորականների դիախեղումներ: ԱՄՆ օրենսդրությունը արգելում է աջակցել նման գործողություններ իրականացրած ստորաբաժանումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

16:16 12.08.2025

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

16:11 12.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

16:05 12.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:00 12.08.2025

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

15:55 12.08.2025

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

15:52 12.08.2025

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...

BACK_TO_TOP