10:24 11.01.2024
Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաքում համատարած անկարգությունների ժամանակ առնվազն 10 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հաղորդել է Radio New Zealand- ը:
Ըստ աղբյուրի՝ չորեքշաբթի օրը Պորտ Մորսբիում անկարգություններ են տիրել տեղի ոստիկանության, զինվորականների և ուղղիչ սպաների կողմից կազմակերպված գործադուլի ֆոնին: Տասնյակ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ինչպես նշում է ռադիոն, «հարյուրավոր կողոպտիչներ, օգտվելով ոստիկանության ցույցից», դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ և սկսել թալանել ու հրկիզել խանութները։ Տեղի բնակիչների կողմից սոցցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ մարդկանց ամբոխը դատարկում է խանութներից այն ամենը, ինչ կարող էր՝ սկսած ալյուրի և բրնձի պարկերից մինչև սառնարաններ և սառցարաններ: Փողոցներում կարգուկանոն հաստատելու համար երկրի իշխանությունները Պորտ Մորսբի են ուղարկել այլ նահանգներից ոստիկաններ և զինվորականներ՝ խոստանալով նրանց թույլ տալ մարտական զինամթերք օգտագործել կողոպտիչների դեմ։
Իրավապահները գործադուլ են հայտարարել «աշխատավարձից անբացատրելի պահումների» պատճառով։ Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն ավելի ուշ ասաց, որ պահումները առաջացել են կառավարության աշխատավարձային համակարգում անսարքության պատճառով և կփոխհատուցվեն հաջորդ ամիս:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...