08:22 13.01.2024
ԱՄՆ-ից մի կին, ով բանտարկվել էր 2022 թվականի հունիսին, հղիացել է երկու տարվա բանտարկությունից հետո։ Այս մասին գրում է NBC News-ը։
28-ամյա Դեյզի Լինկը Սուրբ Ծննդյան նախօրեին զանգահարել է իր ընտանիքին Turner Guilford Knight ուղղիչ կենտրոնից՝ ասելով, որ նա չորս ամսական հղի է: Նա մանրամասներ չի հայտնել։ Այս լուրից հետո նրա քույրը՝ Քրիսթալ Բարետոն իր փաստաբանի հետ կապվել է բանտի ադմինիստրացիայի հետ՝ պահանջելով բացատրություն, թե ինչ է կատարվում։ Բարետոն ասել է, որ վախենում է Լինկի անվտանգության համար: Բանտի աշխատակիցները որևէ մեկնաբանություն չեն արել, թե ով կարող է լինել Լինկի չծնված երեխայի հայրը։
Տղամարդիկ նույնպես պահվում են նույն ուղղիչ հիմնարկում, սակայն նրանց խցերը գտնվում են այլ հարկում: Ներկայում քննարկվում է, թե որ բանտարկյալները կարող էր սեռական հարաբերություններ ունենալ Լինքի հետ։
Լինկը պատժվում է իր զուգընկերոջը մահացու կրակելու համար: Սակայն, ըստ նրա փաստաբան Մարլեն Մոնթաների, այս հուսահատ քայլի պատճառ է դարձել զուգընկերոջ ագրեսիվ պահվածքը և պարբերական ծեծը։ Այժմ Բարետոն և Մոնթաները պայքարում են, որպեսզի Լինկը բանտից տնային կալանքի տեղափոխվի հղիության պատճառով։
Բարետոյի և Մոնթաների ջանքերի շնորհիվ վարչակազմը սկսել է միջադեպի հետաքննությունը։ Միևնույն ժամանակ, ըստ նրանց, Լինկը Սուրբ Ծննդից առաջ փորձել է պահակներին տեղեկացնել իր հղիության մասին, սակայն նրանք միայն ծիծաղել են նրա վրա։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...