13:05 05.09.2018
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով է ներկայացվել նախկին հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) նախագիծը, որով վարչական որոշ իրավախախտումների դեպքում առաջարկվում է սահմանված 8 օր ժամկետում տուգանքը վճարելու դեպքում դրա չափը իջեցնել մինչև 50 տոկոս։
Խոսքը մասնավորապես վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին։ Միհրան Պողոսյանն իր առաջարկած նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ լինելու են բացառություններ ու սահմանափակումներ։
«Օրինակ, անսթափ վիճակում մեքենա վարելը և այլն, կամ մեկ տարվա ընթացքում նույն տիպի խախտում իրականացնելը»,- բացառությունների օրինակները ներկայացրեց Պողոսյանը։
Տարեկան մի քանի անգամ խախտումների դեպքում այդ «զեղչերն» այլևս չեն գործի։ Պատգամավորներից Ռուստամ Մախմուդյանն առաջարկեց այդ բացառությունների քանակն ավելացնել ու դրանց մեջ ներառել նաև դեղերի շուկան, ինչին նախագծի հեղինակը պատասխանեց, որ պատրաստ են այդպիսի քննարկումներ ունենալ։
Կառավարության ներկայացուցիչն այս քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենք մտադիր են ներկայացնել սեփական նախագծեր՝ կառավարության ծրագրի հիման վրա, և այս նախագծի հետ կապված չունեն դիրքորոշում։
Հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը, այնուամենայնիվ, առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, որովհետև դրանով կարող է հեշտանալ նաև տուգանքները գանձելու գործընթացը։ Կոստանյանը նշեց, որ իրենք սա կընդունեն, իսկ եթե կառավարությունն առարկություն կամ նոր նախագիծ ներկայացնի, կքննարկեն նաև դա։
Հանձնաժողովի անդամները, որոնց թվում են և՛ «Հանրապետական», և՛ «Ծառուկյան», և՛ Դաշնակցական խմբակցությունների, և՛ «Ելք» դաշինքի պատգամավորներ, կողմ քվեարկեցին նախագծին։ Այն շուտով կուղարկվի Ազգային ժողով՝ լիագումար նիստում հաստատման։
21:22 06.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 9 փողոցի 13-19; 11 փողոցի 34-101 առանձնատներ, Այգեստան 11 փողոցի 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
21:13 06.05.2025
Ժորժինյոն կարիերան կշարունակի ԲրազիլիայումԼոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել` մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի […] ...
21:00 06.05.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանըՎարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։ Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և […] ...
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...
20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...