14:35 02.02.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 2-ին ներկա է գտնվել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին:
Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ոլորտում որոշ ընկերությունների ծավալած գործունեությանն ու առաջարկող ծառայություններին: Հակոբ Արշակյանը, մասնավորապես, խոսել է աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերությունների համար արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական եւ փաստաթղթային ամբողջ համակարգի վերլուծությամբ զբաղվող ընկերությունների գործունեության ու պետության համար եւս նման ծառայությունների անհրաժեշտության վերաբերյալ:
«Հայտնաբերեցինք, որ չունենք տվյալների այնպիսի բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհեստական բանականության ալգորիթմն աշխատեցնել, ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունն ու դրա վրա հիմնված ավտոմատ եւ արհեստական բանականությամբ զինված վերլուծություններ կատարել: Սա հանգեցրեց մեզ այն փաստերի ընկալմանը, որ մենք, այո՛, արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ առկա է նման գրագետ բազաներ Հայաստանում ունենալու մարտահրավեր:
Նշելով, որ արհեստական բանականությունը բիզնեսում թեման առնչվում է նաեւ թվայնացմանը եւ բարձր տեխնոլոգիաներին՝ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը Հայաստանի թվային փոխակերպման պատմության եւ մարտահրավերների հաղթահարման մասին ոգեշնչող պատմություն է: Նա ներկայացրել է նաեւ իր դրական տպավորությունները քաղցկեղի տեղորոշմամբ եւ բուժմամբ զբաղվող ընկերություն այցից, որը եւս արհեստական բանականության ալգորիթմի միջոցով է աշխատում:
Հակոբ Արշակյանի գնահատմամբ արհեստական բանականությունը մոտ ապագայում մեծ փոփոխություններ է կատարելու աշխարհում եւ դրական հնարավորությունները չօգտագործող ընկերություններն ու պետությունները կարող են հայտնվել խոր ճգնաժամի եւ հետամնացության մեջ:
«Պետության աշխատանքն է նաեւ, որ կարողանանք գրագետ մոտենալ հարցերին, խնդիրները ճիշտ ձեւակերպենք, ճիշտ լուծումներ առաջարկենք ու օգտագործենք, հետ չմնանք այս կարեւոր տեխնոլոգիական հեղափոխությունից եւ կարողանանք ինչ-որ չափով առաջնորդել այդ հեղափոխությունը»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրանք անդրադարձել են, մասնավորապես, տնտեսության, ռադիոհաղորդակցության, գիտական տեղեկատվության եւ մի շարք այլ ոլորտներում արհեստական բանականության գործիքակազմերն արդյունավետ ներդնելու հնարավորություններին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, Կենտրոնական բանկի, խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:
Համաժողովի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին եւ արհեստական բանականության փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները:
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...