Դպրոցներում անցկացվող միջոցառումները իրավագիտակից հասարակություն ձևավորելու երաշխիք են. ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Դպրոցներում անցկացվող միջոցառումները իրավագիտակից հասարակություն ձևավորելու երաշխիք են. ՆԳՆ

15:27 03.02.2024

ՀՀ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են հանրակրթական հաստատություններում անչափահասներին ինչպես հակահասարակական արարքներից, հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, այնպես էլ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

Այդ առաջնահերթությամբ պայմանավորված՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները, պարեկներն ու փրկարարները հանդիպում-զրույցներ են անցկացնում դպրոցներում՝ անդրադառնալով անչափահասների սոցիալական պատասխանատվության, իրավագիտակցության և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանն ուղղված տարբեր թեմաների։ Միայն 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում նմանօրինակ հանդիպումներ են անցկացվել հանրապետության շուրջ 600 ուսումնական հաստատությունում ։

«Երեխաների հարցերը բազմաբովանդակ էին․ հիմնականում վերաբերում էին օդային տագնապին, պաշտպանական կառույցներին, ապաստարաններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կամ նմանատիպ երևույթին իրենց գործողությունների ճիշտ կազմակերպմանը», – նշել է ՆԳՆ ՓԾ ԵՓ վարչության ՔՊ բաժնի ավագ հրահանգիչ Ղարիբ Ղարիբյանը։

Քաղաքացիական պաշտպանության բնագավառի վերաբերյալ թեմատիկ զրույցներից բացի, արդյունավետ են նաև պարբերաբար անցկացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություննները, որոնք թույլ են տալիս մի կողմից ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, մյուս կողմից՝ գործնականում սովորեցնել դպրոցականներին արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների կիրառման հմտությունները:

Հանդիպման շրջանակներում պարեկները դպրոցականների հետ կիսվել են իրենց փորձով՝ ներկայացնելով ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, հանցագործություններ, իրավախախտումներ հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ իրականացվող գործողությունները՝ մանրամասնելով նաև տարբեր իրավիճակներում քաղաքացիների պատասխանատվության վերաբերյալ հարցեր:

«Դպրոցականների հետ դասընթացների ժամանակ խոսել ենք ճանապարհային երթևեկության կանոնների, ինչպես նաև հետիոտնային անցման կարգի վերաբերյալ։ Դասի ժամանակ հետաքրքրասերների մոտ հարցեր է առաջացել պարեկային ծառայության վերաբերյալ, որի հետ կապված տրվել են իրենց հուզող հարցերի պատասխանները»,- նշել է Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Իլյա Սարգսյանը։

ՆԳ նախարարությունը կարևորում է անչափահասների շրջանում անցկացվող նմանօրինակ հանդիպում-զրույցները, ինչի շարունակականությունը իրավագիտակից քաղաքացիական հասարակություն ձևավորելու երաշխիքն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP