Իրաքի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Իրաքի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հանդիպումը

16:24 27.02.2024

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել իր պաշտոնակից՝ Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ:

Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրաքի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել.

«Հայաստանի և Իրաքի համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում է ապրում և մենք արդեն իսկ ունենք որոշակի ձեռքբերումներ մի շարք հարցերում։ Վստահ եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցն Իրաք իր նպաստը կունենա մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, վստահ եմ նաև, որ այցի շրջանակներում կլինեն արդյունավետ քննարկումներ և կգրանցվեն նոր հաջողություններ տնտեսության, մշակույթի, տուրիզմի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հարցում»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է.

«Մենք տեսնում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, որը վկայում է մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության մասին։ Իմ այցին նախորդել էր Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, որը շատ սպասված էր և պատմական։ Մենք այսօր պարտավոր ենք շարունակել սերտացնել մեր երկրների համագործակցությունն առավել ևս, որ դրա ներուժը կա գրեթե բոլոր բնագավառներում տնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մենք կարողացանք համատեղ նախաձեռնել Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության ամրապնդման օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների փոխգործակցության ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ։
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն, այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հարևանների և գործընկերների հետ հաստատել բարիդրացիական ու կայուն հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային հիմնարար սկզբունքների և իրավունքների գերակայության վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP