Թալինում որոշել են պաուերլիֆտինգի երկու վարժությունների ուժեղագույններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.34 oC

Թալինում որոշել են պաուերլիֆտինգի երկու վարժությունների ուժեղագույններին

23:09 10.03.2024

Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մարզիչների և մարզիկների համար։ Հայաստանի Պաուրելիֆտինգի ֆեդերացիայի և Թալին համայնքի համատեղ ջանքերով՝ մարտի 9-ին, Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնություն` պառկած սեղմում և ձգում վարժություններից։

Թալինի համայնքապետարանից տեղեկացնում են, որ առաջնությունն անցկացվել է ՀՊՖ տեխնիկական և մրցումային կանոններին և կանոնակարգի պահանջներին համապատասխան` տղամարդկանց և կանանց՝ պատանիների, մեծահասակների և հաշմանդամների խմբերում, մարզիկների շարքերում էին նաև զինվորները։ Առաջնությանը մասնակցած թիմերը 23-ն էին, մարզիկների թիվը՝ 167 ։

«Առաջնությանը ներկա էին Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի ղեկավար կազմը, գլխավորությամբ նախագահ Գագիկ Սարոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, Թալին համայնքի պետական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։

Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունն իրենց ներկայությամբ պատվեցին «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն, ԽՍՀՄ չեմպիոն, ապորտի վարպետ Էդուարդ Եղիազարյանը, սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Ռոլանդ Հովհաննիսյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը և այլ պատվավոր հյուրեր։

Առաջնության բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվեց Թալին համայնքի շնորհալի երիտասարդների, անհատ կատարողների և պարային խմբերի երգ ու պարի գեղեցիկ կատարումներով։ Ելույթներով հանդես եկան հրավիրյալ մշակութային գործիչներ՝ իսպանահայ օպերային երգիչ, տենոր Վանո Թադեոն և աշուղ Ռազմար Սասունցին:

Ներկաներին ողջունեցին և ելույթի խոսքերով հանդես եկան ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, պատվավոր հյուրերը։ Տավրոս Սափեյանն իր ելույթով ողջունեց ֆեդերացիային և ներկաներին, ինչպես նաև իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց առաջնությունը հենց Թալինում անցկացնելու համար, նշելով, որ մեծ սիրով է ընդունել թե՛ ֆեդերացիային, թե՛ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկներին, մաղթեց հաջողություններ ու հաղթանակներ։

Թալինի համայնքապետարանի և Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի ներկայացուցիչները երկուստեք շնորհակալագրեր հանձնեցին միմյանց՝ ի երախտագիտություն ազգ-բանակ-սպորտ կապի ամրապնդման, ինչպես նաև մարզիկներին աջակցելու, քաջալերելու, հայրենասիրական ոգով կրթելու և հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են համապատասխան մեդալներով, հավաստագրերով, դրամական պարգևներով, լավագույնս հանդես եկած մարզիկներին հնարավորություն կընձեռնվի մասնակցել միջազգային մրցաշարերի։

Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնության ողջ ընթացքն անցավ հետաքրքիր ու լարված մթնոլորտում, թե՛ մարզիկներին, թե՛ ներկաներին պարգևելով անմոռանալի պահեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

10:43 16.05.2025

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

10:26 16.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

10:00 16.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

Առնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...

Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո

09:52 16.05.2025

Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

09:46 16.05.2025

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

09:40 16.05.2025

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված ​​չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...

BACK_TO_TOP