«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համար բոլոր դպրոցներին կտրամադրվի 6500 հեծանիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.34 oC

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համար բոլոր դպրոցներին կտրամադրվի 6500 հեծանիվ

17:04 11.03.2024

«ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էր ԿԳՄՍ նախարարությունը, տեղի են ունեցել փոփոխություններ. սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են մրցաշարերի արդյունավետության բարձրացման, մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:

«Ի սկզբանե «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցաշարերից միայն մեկն էր անցկացվում բացառապես դպրոցականների համար՝ թիմային խճուղավազքը: Վերջինս ցույց տվեց, թե որքան արդյունավետ է, երբ հանրապետության տարբեր մարզերից բարձր դասարանների աշակերտները հավաքվում են, ճամբարային տարբերակով մեկ օր անցկացնում միասին, իսկ հաջորդ օրը մասնակցում են մրցմանը: Հաշվի առնելով այս ձևաչափի արդյունավետությունն ու նաև դպրոցների կողմից բավականին մեծ հետաքրքրությունն ու ակտիվությունը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերի ձևաչափերը ևս փոխվել են ու նախատեսված կլինեն միայն դպրոցականների համար»,- ներկայացնում է Կարեն Գիլոյանը:

Սեղանի թենիսի մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով: Մրցաշարին կմասնակցեն ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերը կմեկնարկեն ապրիլի 1-ից ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի ապրիլի 27-28-ը: Մասնակիցները կգիշերեն Հանքավանում, իսկ հաջորդ օրը եզրափակիչ փուլի շրջանակում կմրցեն Չարենցավանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ արմատական փոփոխություններ են եղել նաև «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի անցկացման կարգում:

«Այն ևս անցկացվելու է ճամբարային տարբերակով, ընդ որում՝ դպրոցականների թիմային ձևաչափով: Սա, վստահ ենք, իսկական մասսայական միջոցառում կդառնա: Նախևառաջ գնելու ենք 6500 հեծանիվներ և տրամադրելու հանրապետության բոլոր դպրոցներին՝ մարզվելու և հետո մրցումներին մասնակցելու համար: Խմբային փուլի արդյունքներով ուժեղագույնները կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը դարձյալ կանցկացվի Սևանա լճին հարող տարածքում: Բավականին լուրջ մրցատարածություն ենք սահմանել՝ 20 կմ: Հեծանիվները մնալու են դպրոցներում, որպեսզի բնակավայրերում երեխաներն ավելի շատ վարեն հեծանիվներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ հեծանիվների գնման տենդերը հայտարարված է, իսկ հեծանիվների համար բավականին բարձր բնութագիր է տրվել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ մրցաշարերը շարունակելու են մրցանակային լուրջ ֆոնդ ունենալ. պարգևատրվելու են թե՛ անհատ մասնակիցները, թե՛ դպրոցները, թե՛ ֆիզկուլտուրայի մարզիչ-ուսուցիչները: Սա, Կարեն Գիլոյանի փոխանցմամբ, լրացուցիչ խթան կլինի՝ ավելի եռանդով մասնակցելու և արդյունավետ ելույթներ ունենալու համար:

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հավելյալ 64 մլն դրամ էր հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերին նախկին 8 թիմի փոխարեն կմասնակցի 18-ը. «Մրցաշարը շատ ավելի բազմաքանակ է լինելու, ընդգրկվելու են ավելի մեծ թվով կառույցների ներկայացուցիչներ: Այստեղ նույնպես հետաքրքիր նորություններ կլինեն, մրցաձևերը փոփոխության կենթարկվեն, ինչպես նաև նախատեսում ենք ավելի մեծ թվով կանանց ներգրավում: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր կանցնեն նաև ռազմամարզական խաղերը»:

Ակնկալվում է, որ մրցաշարերի անցկացման համար նախատեսվող հավելյալ գումարի տրամադրումը հնարավորություն կտա խթանելու զանգվածային մարզական միջոցառումներին աշակերտների, սիրողական մարզիկների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետագա մասնակցության ապահովումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

10:43 16.05.2025

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

10:26 16.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

10:00 16.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

Առնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...

Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո

09:52 16.05.2025

Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

09:46 16.05.2025

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

09:40 16.05.2025

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված ​​չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...

BACK_TO_TOP