Անչելոտին միակ մարզիչն է, որը 3 անգամ Չեմպիոնների լիգայից դուրս է թողնում Գվարդիոլային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+27.09 oC

Անչելոտին միակ մարզիչն է, որը 3 անգամ Չեմպիոնների լիգայից դուրս է թողնում Գվարդիոլային

18:06 18.04.2024

Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին միակ մարզիչն է, որը երեք անգամ Չեմպիոնների լիգայից դուրս է թողնում Խոսեպ Գվարդիոլային, հաղորդում է Opta-ն։

2013/2014 մրցաշրջանում իտալացին «Ռեալի» հետ Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացող Մյունխենի «Բավարիային» էր դուրս թողել գլխավոր եվրագավաթից, իսկ 2021/2022 խաղաշրջանում՝ դարձյալ «Մանչեսթեր Սիթիին»։

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի միջև քառորդ եզրափակչի երկու խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի (3-3, 1-1), և մադրիդցիները հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթելու շնորհիվ։ Կիսաեզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Բավարիան», որը պայքարից դուրս թողեց Լոնդոնի «Արսենալին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ատալանտան» որոշում է կայացրել Գասպերինիի ապագայի վերաբերյալ

18:41 01.05.2024

«Ատալանտան» որոշում է կայացրել Գասպերինիի ապագայի վերաբերյալ

«Ատալանտան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ կողմերը նոր պայմանագրի շուրջ կբանակցեն մրցաշրջանի ավարտին։ Նշվում է, որ պայմանագրի երկարաձգումը կախված չի լինի նրանից՝ «Ատալանտան» կնվաճի՞ Չեմպիոնների լիգայի ուղեգիր, թե ոչ։ 66-ամյա մարզիչը Բերգամոյի թիմը գլխավորել է 2016 թվականի ամառվանից։ Մասնագետի […] ...

Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից

17:38 01.05.2024

Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից

Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ «Ես լիովին անկեղծ կլինեմ՝ եթե մտածեմ Անգլիայից հեռանալու մասին, դա կլինի միայն Եվրո-2024-ից հետո։ Եթե այդ մասին մտածեմ, դա կլինի այն ժամանակ, երբ ոչինչ չի կարող ինձ շեղել Եվրոյից և Անգլիայի գավաթի եզրափակչից: Այսօր ինձ համար այդ մրցաշարերից ավելի […] ...

Արտասովոր դեպք ֆուտբոլում. մրցավարը պահանջել է հեռացնել բոլ-բոյին

16:00 01.05.2024

Արտասովոր դեպք ֆուտբոլում. մրցավարը պահանջել է հեռացնել բոլ-բոյին

Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնությունում անսովոր դեպք է տեղի ունեցել: «Սենթ Միրեն»-«Ռենջերս» խաղի 9-րդ րոպեին հյուրերի եզրային պաշտպան Լեոն Բալոգունը մոտեցել է եզրային նետում կատարելու: Գնդակը եղել է բոլ-բոյի մոտ, որը սկզբում գնդակը պարզել է Բալոգունին, հետո մի կողմ նետել այն: Ֆուտբոլիստը միանգամից մոտեցել է մրցավարին և հայտնել այդ դեպքի մասին: Մրցավարը պահանջել է հեռացնել գնդակ մատակարարող […] ...

Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը

15:33 01.05.2024

Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը

Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է ձիասպորտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝ B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ), C դաս (արգելքների բարձրությունը՝110 սմ), D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ): Մրցութային առաջին օրը D դասում հաղթող է […] ...

Ո՞վ է լինելու «Լիվերպուլի» նոր մարզիչը

14:52 01.05.2024

Ո՞վ է լինելու «Լիվերպուլի» նոր մարզիչը

«Լիվերպուլը» պատրաստվում է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Արնե Սլոտին: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ անգլիական ակումբը Ռոտերդամի «Ֆեյենորդի» հետ համաձայնության է հասել մարզչի տրանսֆերի հարցում: Ակումբներն արդեն ստորագրել են բոլոր փաստաթղթերը, ռոտերդամիցները ստանալու են 13-15 միլիոն եվրո: Հոլանդացի մասնագետի նշանակման մասին ակումբը հայտարարելու է այս շաբաթվա ընթացքում: Սլոտը փոխարինելու է գերմանացի Յուրգեն Կլոպին, […] ...

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 8 ներկայացուցիչ ունի

10:30 01.05.2024

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 8 ներկայացուցիչ ունի

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 55-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 64-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 84-րդ, Հրանտ Մելքումյանը` 95-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 22-րդն է: ...

BACK_TO_TOP