Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին. Արման Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+17.09 oC

Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին. Արման Ծառուկյան

09:21 19.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտի մասին։

«Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին։ Բոլորն անպարտալի են համարում նրան, սակայն ես չգիտեմ, թե ինչու։ Օրինակ՝ Վոլկանովսկիի հետ մենամարտում Մախաչևը լավ տեսք չուներ»,- ասել է հայ մարտիկը։

2023-ի փետրվարին կայացած UFC 284 մրցաշարում Իսլամ Մախաչևն Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վոլկանովսկուն հաղթել էր մրցավարների որոշմամբ (48-47, 48-47, 49-46)։

2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օսիմհենն ընտրություն է կատարում երկու ակումբների միջև

21:24 01.05.2024

Օսիմհենն ընտրություն է կատարում երկու ակումբների միջև

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ընտրություն է կատարում ՊՍԺ-ի և «Չելսիի» միջև: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։ Նիգերիացուն դուր է գալիս ՊՍԺ-ի հետ տարբերակը, որտեղ նա կհամարվի որպես Կիլիան Մբապեի փոխարինող: Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգան էլ ֆուտբոլիստի երազանքն է, որի մասին նա ավելի վաղ արդեն նշել է։ Օսիմհենը դեռ չի կատարել իր վերջնական ընտրությունը։ […] ...

Սարին հնարավոր է՝ գլխավորի անգլիական ակումբը

19:54 01.05.2024

Սարին հնարավոր է՝ գլխավորի անգլիական ակումբը

«Լացիոյի», «Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ «կաչաղակները» համապատասխան առաջարկ են ուղարկել 65-ամյա մասնագետին։ Անգլիական ակումբի սեփականատերերը Սարիի համար պայքարում ցանկանում են շրջանցել «Վեսթ Հեմին» և «Տորինոյին», որոնք նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։ Ընդգծվում է, որ Սարին ևս […] ...

«Ատալանտան» որոշում է կայացրել Գասպերինիի ապագայի վերաբերյալ

18:41 01.05.2024

«Ատալանտան» որոշում է կայացրել Գասպերինիի ապագայի վերաբերյալ

«Ատալանտան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ կողմերը նոր պայմանագրի շուրջ կբանակցեն մրցաշրջանի ավարտին։ Նշվում է, որ պայմանագրի երկարաձգումը կախված չի լինի նրանից՝ «Ատալանտան» կնվաճի՞ Չեմպիոնների լիգայի ուղեգիր, թե ոչ։ 66-ամյա մարզիչը Բերգամոյի թիմը գլխավորել է 2016 թվականի ամառվանից։ Մասնագետի […] ...

Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից

17:38 01.05.2024

Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից

Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ «Ես լիովին անկեղծ կլինեմ՝ եթե մտածեմ Անգլիայից հեռանալու մասին, դա կլինի միայն Եվրո-2024-ից հետո։ Եթե այդ մասին մտածեմ, դա կլինի այն ժամանակ, երբ ոչինչ չի կարող ինձ շեղել Եվրոյից և Անգլիայի գավաթի եզրափակչից: Այսօր ինձ համար այդ մրցաշարերից ավելի […] ...

Արտասովոր դեպք ֆուտբոլում. մրցավարը պահանջել է հեռացնել բոլ-բոյին

16:00 01.05.2024

Արտասովոր դեպք ֆուտբոլում. մրցավարը պահանջել է հեռացնել բոլ-բոյին

Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնությունում անսովոր դեպք է տեղի ունեցել: «Սենթ Միրեն»-«Ռենջերս» խաղի 9-րդ րոպեին հյուրերի եզրային պաշտպան Լեոն Բալոգունը մոտեցել է եզրային նետում կատարելու: Գնդակը եղել է բոլ-բոյի մոտ, որը սկզբում գնդակը պարզել է Բալոգունին, հետո մի կողմ նետել այն: Ֆուտբոլիստը միանգամից մոտեցել է մրցավարին և հայտնել այդ դեպքի մասին: Մրցավարը պահանջել է հեռացնել գնդակ մատակարարող […] ...

Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը

15:33 01.05.2024

Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը

Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է ձիասպորտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝ B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ), C դաս (արգելքների բարձրությունը՝110 սմ), D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ): Մրցութային առաջին օրը D դասում հաղթող է […] ...

BACK_TO_TOP