Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+20.09 oC

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

22:07 18.04.2024

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Մուշեղ Գրիգորյան վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Նիկիտա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ վարորդ Ն. Հովհաննիսյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Նատալյա Հովհաննիսյանը և 20-ամյա Անուշ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Փիլոյանի գլխավորությամբ։Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

19:12 01.05.2024

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 19 զոհ, 30 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը` Մեյչժոու քաղաքում. 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։ Չինական լրատվամիջոցների հրապարակած […] ...

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

17:47 01.05.2024

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին` մարվել՝ 13:58-ին: […] ...

Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

17:07 01.05.2024

Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

15:23 01.05.2024

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին չորեքշաբթի 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7.37-ին՝ Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնում է ինստիտուտը, տեղի է ունեցել Ղրղզստանում ժամը 12.02-ին՝ 3,8 մագնիտուդով։ […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

12:59 01.05.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Մայիսի 1-ին, ժամը 10:38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. […] ...

Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

11:53 01.05.2024

Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

Մայիսի 1-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

BACK_TO_TOP