Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+20.09 oC

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում

23:00 18.04.2024

Ապրիլի 18-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում այրվում է ավտոտնակի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտա 1-ին փակուղում գտնվող խորդանոցում և ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է 15։31-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել են ավտոտնակի (5 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 2 քմ և խորդանոցը (20 քմ)՝ կենցաղային իրերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

19:12 01.05.2024

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 19 զոհ, 30 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը` Մեյչժոու քաղաքում. 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։ Չինական լրատվամիջոցների հրապարակած […] ...

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

17:47 01.05.2024

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին` մարվել՝ 13:58-ին: […] ...

Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

17:07 01.05.2024

Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

15:23 01.05.2024

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին չորեքշաբթի 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7.37-ին՝ Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնում է ինստիտուտը, տեղի է ունեցել Ղրղզստանում ժամը 12.02-ին՝ 3,8 մագնիտուդով։ […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

12:59 01.05.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Մայիսի 1-ին, ժամը 10:38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. […] ...

Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

11:53 01.05.2024

Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

Մայիսի 1-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

BACK_TO_TOP