Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Գերմանիայի կենտրոնական միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Գերմանիայի կենտրոնական միջոցառումը

08:35 25.04.2024

Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:

«Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանկֆուրտ քաղաքի գանձապահ դր․ Բաստիան Բերգերհոֆը, Հեսսեն երկրամասի Լանդթագի փոխնախագահ Անգելա Դորնը, ինչպես նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը։ Հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

ՀՀ դեսպանն իր ելույթում կարևորեց 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որում Բունդեսթագն ընդունել է Գերմանիայի հատուկ պատմական պատասխանատվությունը։ Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները և անվտանգության ռիսկերը՝ դեսպանն ընդգծեց, որ այժմ ճիշտ ժամանակն է այս պատասխանատվությունը կյանքի կոչելու համար։

Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթով։

Արարողության ավարտին Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ հնչեցվեց բարեխոսական աղոթք: Երաժշտական կատարումներով հանդես եկան ջութակահարուհի Անի Աղաբեկյանը և թավջութակահար Հայկ Սուքիասյանը։ Կորինա Կուլենկամպը ընթերցեց իր «Aprikosenzeit, dunkel» վեպից մի հատված։

Այս օրերին Գերմանիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Բեռլին, Քյոլն, Համբուրգ, Մյունխեն, Լայպցիգ, Հալլե և այլ քաղաքներում տեղի հայ համայնքների նախաձեռնությամբ անց են կացվում Հայոց ցեղասպանության հիշատակի տասնյակ միջոցառումներ։

Գերմանական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են թեմային հոդվածների և ֆիլմերի ցուցադրությամբ»,-հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամբողջ գիշեր ահազանգեր են եղել գրասենյակային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակված մեքենաների մասին

09:52 04.05.2024

Ամբողջ գիշեր ահազանգեր են եղել գրասենյակային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակված մեքենաների մասին

Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղատարափ անձրևի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ […] ...

Հիմնանորոգվում է Տ-4-78 /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

09:16 04.05.2024

Հիմնանորոգվում է Տ-4-78 /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-4-78 /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում։ Շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա ամռանը։ ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:41 04.05.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

23:39 03.05.2024

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում համապատասխան լուսանկար է հրապարակել։ ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

23:15 03.05.2024

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […] ...

BACK_TO_TOP