Արարատ Միրզոյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Արարատ Միրզոյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

15:35 27.04.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթին Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան օրվա առթիվ:

«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդերլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

18:47 09.05.2024

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի զինվորները ներկա են Ուկրաինայում։ «ՆԱՏՕ-ն այսօր օգնում է այնքան, որքան դա հնարավոր է: Առանց ՆԱՏՕ-ի օգնության, Ուկրաինան այսքան ժամանակ չէր կարող պաշտպանվել: Դե, այնտեղ ինչ-որ զորք կա, այսինքն՝ զինվորներ: Այնտեղ քիչ զինվորներ կան։ Դիտորդներ, ինժեներներ»,-ասել է Տուսկը լրագրողներին: Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրների զինվորներ և […] ...

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

18:38 09.05.2024

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

Ռուսաստանը և Հայաստանը ցուցադրում են տնտեսական համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով՝ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 7,3 մլրդ դոլար։ «Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Նախօրեին Ալեքսեյ Օվերչուկը նշել էր հաջող տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության […] ...

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […] ...

Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

18:10 09.05.2024

Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

Էստոնիայի իշխանությունները որոշել են խզել 1994 թվականին Ռուսաստանի հետ կնքված կրթության ոլորտում համագործակցության պայմանագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Postimees-ը: «Մայիսի 9-ին կառավարությունը որոշել է խզել 1994 թվականին Էստոնիայի և Ռուսաստանի միջև կնքված կրթական համագործակցության պայմանագիրը»,- ասվել է հրապարակման մեջ։ Նշվել է, որ համաձայնագրի խզումը կապված է Ուկրաինայի հակամարտության հետ։ ...

Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում

17:50 09.05.2024

Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում

Ֆրանսիական ռազմաօդային ուժերի էլիտար աերոբատիկ թիմը՝ Patrouille de France-ը, Մարսելում շքերթի ժամանակ երկնքում պատկերել է ռուսական եռագույնը։ Այս մասին հայտնում է «Царьград»-ը՝ հղում անելով ֆրանսիացի օդաչուների ելույթի տեսագրությանը։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ Մարսելում օլիմպիական կրակի ժամանումը նշելու արարողության ժամանակ։ Դատելով տեսանյութից՝ եթերային շոուի ժամանակ օդաչուները երկնքում ծխով պատկերել են ոչ թե Ֆրանսիայի, այլ […] ...

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

17:28 09.05.2024

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ինքնաթիռը Սենեգալից դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո մեկնելիս է եղել: Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում […] ...

BACK_TO_TOP