Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters

18:40 27.04.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսին այցելել Գերմանիա, հունիսին, հավանաբար, կրկին կայցելի Գերմանիա։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահը Գերմանիայում կլինի մայիսի 26-28-ը։ Նրան կընդունի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Մակրոնը Դրեզդենում Եվրոպայի մասին ելույթով հանդես կգա։

Հրատարակությունը նշում է, որ նախագահի՝ հունիսին Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինայում գնացքներ են բախվել

19:02 10.05.2024

Արգենտինայում գնացքներ են բախվել

Արգենտինայի մայրաքաղաքում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, հաղորդում է TN TV-ն։ «Գնացքների բախումը տեղի է ունեցել Սան Մարտին գծում», – հայտնել են երկաթուղային ընկերությունից: TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարդատար գնացքը բախվել է երկաթուղային գծի վերանորոգման համար նյութեր տեղափոխող գնացքին։ «Առնվազն 16 տուժած կա»,- նշում են լրատվամիջոցները։ Սան Մարտին գիծը կապում է […] ...

ԱՄՆ-ը հայտարարելու է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին. ԶԼՄ

18:46 10.05.2024

ԱՄՆ-ը հայտարարելու է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին. ԶԼՄ

Վաշինգտոնը հայտարարում է Ուկրաինային 400 մլն դոլարի չափով ռազմական օգնության լրացուցիչ փաթեթի մասին։ Այս մասին գրում է Politico-ն։ «Միացյալ Նահանգներն ուրբաթ օրը կհայտարարի Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ճիշտ այն ժամանակ, երբ Ռուսաստանը խոշոր հարձակում է սկսում Խարկովի վրա»,- ասվում է գրառման մեջ։ ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ վետո կդնի Պաղեստինի կողմից ՄԱԿ-ի հայտի վրա

18:06 10.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ վետո կդնի Պաղեստինի կողմից ՄԱԿ-ի հայտի վրա

Միացյալ Նահանգները կրկին արգելափակելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Պաղեստինի դիմումը, նույնիսկ եթե Գլխավոր ասամբլեան այսօր խորհուրդ տա, որ Անվտանգության խորհուրդը կրկին քննարկի այս հարցը, ասել է ՄԱԿ-ում ամերիկյան մշտական ​​ներկայացուցչության մամուլի քարտուղար Նեյթ Էվանսը։ Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Ապրիլին Միացյալ Նահանգները վետո դրեց […] ...

Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

17:54 10.05.2024

Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

Ֆերմերները ցույց են սկսել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում։ Նրանք բողոքում են Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» բնապահպանական ռազմավարության դեմ։ Ենթադրվում է մինչև 200 հազար մարդու մասնակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Onet լրատվական հարթակը։ Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Բացի ֆերմերներից, ցույցին են միացել «Իրավունք և արդարություն» խոշորագույն ընդդիմադիր և նախկին իշխող կուսակցության […] ...

Գուտերեշը Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աննախադեպ է համարել

17:40 10.05.2024

Գուտերեշը Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աննախադեպ է համարել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գազայի հատվածում իսրայելական գործողությունների ժամանակ քաղաքացիական զոհերը ավելի քան 2 անգամ գերազանցել են ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության զոհերի թիվը։ Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր քարտուղարին հարցրել են, թե արդյոք Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում, ինչին ի պատասխան Գուտերեշը պատասխանել է, որ դա «դատարանները […] ...

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

17:27 10.05.2024

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

Պետդուման լիագումար նիստում ընդունել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնում հաստատելու մասին որոշման նախագիծը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միշուստինին վարչապետի պաշտոնում հաստատելու համար կողմ է քվեարկել 375 պատգամավոր, ձեռնպահ՝ 57, դեմ ձայներ չեն եղել: ...

BACK_TO_TOP