56-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+30.09 oC

56-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

17:55 23.05.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայիսի 22-ին Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա Գայանե Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է

13:02 16.06.2024

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Հիշեցնենք, որ Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, եւ երթեւեկությունը վերականգնվել է։ ...

Հարիսը Շվեյցարիայից հեռացել է Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ

12:42 16.06.2024

Հարիսը Շվեյցարիայից հեռացել է Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին  լքել է Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովը, որը կտևի ևս մեկ օր։ Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից։ Ցյուրիխից Վաշինգտոն թռչելուց առաջ Հարիսը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես է իր կարծիքով անցել Բյուրգենստոկում կայացած հանդիպումը։ «Լավ էր, շատ լավ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Հարիսը չի մասնակցի համաժողովին […] ...

Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

12:38 16.06.2024

Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ»,-գրել է նա: ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում յոթ զինվորի մահվան մասին

12:21 16.06.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում յոթ զինվորի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում գիշերը սպանված յոթ զինվորների անունները։ Այս տվյալները հաշվի առնելով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի ընթացքում իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը կազմել է 659, նշում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ ...

Թրամփն ասել է, որ օրինական միգրանտներին դեմ չէ

12:03 16.06.2024

Թրամփն ասել է, որ օրինական միգրանտներին դեմ չէ

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս խոստացել է կազմակերպել ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումը, ասել է, որ ոչինչ չունի երկիր օրինական մուտք գործածների դեմ։ «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան այստեղ, բայց մենք ցանկանում ենք, որ նրանք դա անեն օրինական ճանապարհով: Նրանք պետք է ստուգվեն, երբ նրանք հասնեն այստեղ», – ասել է […] ...

Երևանը 930 թափոնաման էր ստացել․ այժմ դրանք տեղադրվում են

11:46 16.06.2024

Երևանը 930 թափոնաման էր ստացել․ այժմ դրանք տեղադրվում են

Թուղթ, պլաստիկ, ապակի և ալյումին. վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է։ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում Երևանը 930 թափոնաման էր ստացել։ Այժմ դրանք տեղադրվում են։ ...

BACK_TO_TOP