ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+31.09 oC

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին

18:25 23.05.2024

Մայիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի հասնի իր նպատակին առանց Ռուսաստանի․ Սիյարտո

13:25 16.06.2024

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի հասնի իր նպատակին առանց Ռուսաստանի․ Սիյարտո

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ դրանում Ռուսաստանը ներկայացված չէ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բուրգենստոկ հանգստավայրում մասնակցում է Ուկրաինային նվիրված համաժողովին։ «Խաղաղություն հաստատելու Շվեյցարիայի ջանքերը միշտ բարձր են գնահատվել և շարունակում են գնահատվել: Բայց, անկեղծ ասած, խաղաղության համաժողովը կարող […] ...

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է

13:02 16.06.2024

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Հիշեցնենք, որ Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, եւ երթեւեկությունը վերականգնվել է։ ...

Հարիսը Շվեյցարիայից հեռացել է Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ

12:42 16.06.2024

Հարիսը Շվեյցարիայից հեռացել է Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին  լքել է Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովը, որը կտևի ևս մեկ օր։ Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից։ Ցյուրիխից Վաշինգտոն թռչելուց առաջ Հարիսը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես է իր կարծիքով անցել Բյուրգենստոկում կայացած հանդիպումը։ «Լավ էր, շատ լավ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Հարիսը չի մասնակցի համաժողովին […] ...

Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

12:38 16.06.2024

Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ»,-գրել է նա: ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում յոթ զինվորի մահվան մասին

12:21 16.06.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում յոթ զինվորի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում գիշերը սպանված յոթ զինվորների անունները։ Այս տվյալները հաշվի առնելով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի ընթացքում իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը կազմել է 659, նշում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ ...

Թրամփն ասել է, որ օրինական միգրանտներին դեմ չէ

12:03 16.06.2024

Թրամփն ասել է, որ օրինական միգրանտներին դեմ չէ

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս խոստացել է կազմակերպել ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումը, ասել է, որ ոչինչ չունի երկիր օրինական մուտք գործածների դեմ։ «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան այստեղ, բայց մենք ցանկանում ենք, որ նրանք դա անեն օրինական ճանապարհով: Նրանք պետք է ստուգվեն, երբ նրանք հասնեն այստեղ», – ասել է […] ...

BACK_TO_TOP