Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+34.09 oC

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

19:46 23.05.2024

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող ՃՇՇ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեն չի ստորագրել մի քանի երկիր, այդ թվում՝ Հայաստանը

16:13 16.06.2024

Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեն չի ստորագրել մի քանի երկիր, այդ թվում՝ Հայաստանը

Շվեյցարական Բյուրգենշտոկում Ուկրաինայի հարցով համաժողովին ներկա BRICS-ի երկրները բանակցություններից հետո չեն ստորագրել համատեղ կոմյունիկեն։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ շվեյցարական գագաթնաժողովի՝ Ուկրաինայի հարցով  հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի բոլոր սկզբունքային դիրքորոշումները։ Եզրափակիչ կոմյունիկեն ստորագրած երկրների ցանկը կազմակերպիչները տեղադրել են Բյուրգենշտոկի մամուլի կենտրոնի էկրաններին։ Այս փաստաթուղթը ստորագրել են […] ...

Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

15:55 16.06.2024

Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի […] ...

Պուտինը չի մերժում բանակցությունների հնարավորությունը․ Պեսկով

15:38 16.06.2024

Պուտինը չի մերժում բանակցությունների հնարավորությունը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները, սակայն դրանց արդյունքը պետք է հաստատի Ուկրաինայի օրինական կառավարությունը։ Վլադիմիր Զելենսկին այս կատեգորիային չի պատկանում, լրագրող Պավել Զարուբինին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, Զելենսկին «այն անձը չէ, ում հետ կարելի է գրավոր համաձայնություն կնքել, քանի որ դե յուրեդա անօրինական կլինի»։ «Այնուամենայնիվ, […] ...

Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը

15:19 16.06.2024

Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հեռանկարներ են ի հայտ եկել, և Ռուսաստանը պետք է ներկա լինի հաջորդ հանդիպումներին, որտեղ քննարկվում է խաղաղ լուծումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովը՝ նշելով, որ պոնտիֆիկոսն այսպես է մեկնաբանել Շվեյցարիայի համաժողովը։ «Հռոմի պապը կարծում է, որ այժմ ի հայտ […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:49 16.06.2024

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Երևանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Մարզերում հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում […] ...

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում իրականացվել են արձանագրված թերությունների շտկման աշխատանքներ

14:37 16.06.2024

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում իրականացվել են արձանագրված թերությունների շտկման աշխատանքներ

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2022 թ: Երաշխիքային ժամկետում շինարարն իրականացրել է նաեւ արձանագրված թերությունների շտկման աշխատանքները։ «Ճանապարհի երկարությունը 7,5 կմ։ Պետական բյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ»,-Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Փաշինյանը: ...

BACK_TO_TOP