Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ դարձել է ալկոհոլիկ և թմրամոլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ դարձել է ալկոհոլիկ և թմրամոլ

19:22 29.05.2024

Միլանի «Ինտերի» և Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Գուարինը խոստովանել է, որ դարձել է ալկոհոլիկ.

«Ես ալկոհոլիկ եմ և խոստովանում եմ դա։ Այժմ ես նաև ապաքինման փուլում գտնվող թմրամոլ եմ։ Ես ալկոհոլ օգտագործում էի նաև, երբ ակտիվ ֆուտբոլ էի խաղում։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցի սխալ որոշումներ կայացնել։ Ես կորցրի իմ ինքնագնահատականը, իմ սոցիալական փոքր շրջանակը, սիրելիների վստահությունը։

Ալկոհոլի պատճառով կորցրի կնոջս, տունս և ընտանիքս։ Շատ ցավալի էր կորցնել տունս, որը կառուցել էի գրեթե ոչնչից։ Ես կյանքի հիանալի ուղեկից ունեի` իմ երեք երեխաների մայրը։ Նրան իր կյանքի հետագա ընթացքում միայն ամենայն բարիք եմ մաղթում։ Հուսով եմ` մի օր կինս կների ինձ»,- մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Ֆրեդի Գուարինը կարիերան ավարտել է 2021 թ. հուլիսին։ Նա «Ինտերում» հանդես է եկել 2012-16 թթ.` 141 խաղում դառնալով 22 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա վերջին ակումբը եղել է կոլումբական «Միլոնարիոսը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ Hürriyet

14:03 08.05.2025

Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ Hürriyet

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս հայտարարությունը թուրքական Hürriyet թերթում հրապարակված սյունակում արել է դրա հեղինակ Աբդուլքադիր Սելվին՝ հղում անելով աղբյուրներին։ Էրդողանը, ինչպես նշում է լրագրողը, «դրական արձագանքեց միջնորդության այս առաջարկին»։ Սելվին հիշեցրել է, որ Էրդողանը մնում […] ...

Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթները

13:54 08.05.2025

Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...

Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

13:49 08.05.2025

Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

13:35 08.05.2025

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

Իրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

13:23 08.05.2025

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

13:05 08.05.2025

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Մայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

BACK_TO_TOP