Կիբերհանցավորության դեմ պայքարում արդյունավետ օրենսդրական հիմքեր կձևավորվեն, կսահմանվի անկանխիկ շրջանառության կանոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Կիբերհանցավորության դեմ պայքարում արդյունավետ օրենսդրական հիմքեր կձևավորվեն, կսահմանվի անկանխիկ շրջանառության կանոն

17:07 07.06.2024

Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ. հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործությունների:

Կիբերհանցագործությունների դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր են միջպետական համագործակցությունը և ներպետական օրենսդրությամբ արդյունավետ իրավական կարգավորումներ սահմանելը: Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով առաջարկվում է արդյունավետ կառուցակարգեր նախատեսել կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում։

Նշվել է, որ գործնականում կիբերհանցագործությունները տարբերակելիս որոշակի խնդիր է առաջանում:

«Հանրության շրջանում շփոթ կա այն առումով, որ այն, ինչ կատարվում է համացանցում կամ համացանցի օգտագործմամբ, կիբեռհանցագործություն է: Այդ շթոփը պետք է ցրել, որովհետեւ կիբեռհանցագործությունն ունի հստակ առարկա, հստակ օբյեկտ եւ համացանցի օգտագործմամբ ոչ բոլոր հանցագործությունները պետք է դիտարկել կիբեռհանցագործություն»,- հստակեցրել է փոխնախարարը:

Առաջարկվել է Քրեական օրենսգրքում առանձին հավելվածի տեսքով սահմանել կիբերհանցագործությունների ցանկը, ինչը բխում է Բուդապեշտի կոնվենցիայից:

Հաջորդ փոփոխությունը վերաբերել է քրեադատավարական ընթացակարգերին: Արփինե Սարգսյանի խոսքով՝ համացանցային տվյալները դասակարգելու միջազգայնորեն ընդունված մոտեցում կա՝ բաժանորդային, փոխանցվող եւ բովանդակային, որոնք մեր օրենսդրությունն ըստ տեսակների մինչ այժմ չի տարբերակել: Ըստ այդմ, առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, Բուդապեշտի կոնվենցիային համապատասխան, հստակ տարանջատել բաժանորդի, փոխանցվող և բովանդակային տվյալները։ Նախագծով առաջարկվում է IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակներում (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ):

Նախատեսվում է բնակարանի խուզարկության արդյունքում ստացված էլեկտրոնային սարքերի եւ կրիչների թվային խուզարկություն իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի առանձին որոշում ստանալու պահանջ, եթե դրանց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում: Բացի այդ, այն դեպքում, երբ խուզարկվում է կոնկրետ համակարգիչ, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են լինել նաև ՀՀ տարածքում գտնվող համակարգչային մեկ այլ համակարգում, ապա նախատեսվում է խուզարկությունը տարածել նաև այդ համակարգերի նկատմամբ։

Քաղաքացիաիրավական կարգավորումների շրջանակում առաջարկվել է նաև հստակեցնել կրիպտոակտիվի հասկացությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ հանցավոր գործունեության մեջ կրիպտոակտիվի ներգրավմամբ ստացված եկամուտները, նախնական տվյալներով, գերազանցում են 5 մլն դոլարը, իսկ 2023 թվականի կտրվածքով՝ արձանագրվել է կրիպտոակտիվների օգտագործմամբ 249 հանցագործության դեպք: Կրիպտոակտիվի տնօրինման հետ կապված գործողությունները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ գործառնությունների շրջանակում։

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանն անդրադարձել է կրիպտոակտիվների ոլորտում կարգավորումներին և դրանց շրջանառության վտանգներին:

Նախագծերի փաթեթն արժանացել է Հանձնաժողովի դրական քվեարկությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.05.2025

SHANTNEWS

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

19:52 23.05.2025

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա […] ...

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

19:45 23.05.2025

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […] ...

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

19:40 23.05.2025

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությանը, հայտնում է Mundo Deportivo-ն: 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը: Դա թույլ կտա Մոդրիչին Մունդիալ-26-ին մոտենալ լավ մարզավիճակում: Ավելի վաղ լեգենդար խորվաթը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալից» հեռանալու մասին: ...

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

19:33 23.05.2025

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

19:28 23.05.2025

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

Նանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով […] ...

BACK_TO_TOP