17:43 07.06.2024
Նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե’ խաղաղ, թե’ պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո:
«Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Նախագծով հստակեցվում են Ոստիկանության գվարդիայի գործառույթները: Դրանք են` հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգության ապահովում, պետական պահպանության ենթակա շենքերի ու շինությունների պահպանություն, հատուկ բեռների անվտանգության ապահովում, քրեական վարույթի շրջանակում ներգրավված անձանց պաշտպանություն, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցություն եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ու արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցություն:
Ըստ Արփինե Սարգսյանի` այս գործառույթները սպասարկող ստորաբաժանումները դադարեցնելու են իրենց գործունեությունը եւ դրանց փոխարեն ստեղծվելու է Ոստիկանության գվարդիան, որը հանրապետության հյուսիսային, կենտրոնական եւ հարավային հատվածներում կունենա ստորաբաժանումներ:
Զեկուցողի տեղեկացմամբ Ոստիկանության գվարդիայի հրամանատարը կհամատեղի փոխոստիկանապետի պաշտոնը` հանելով փոխոստիկանապետ լրացուցիչ օղակի գոյությունը ոստիկանական համակարգում:
«Մենք ներմուծում ենք նոր ստանդարտ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից: Այն համընդհանուր է լինելու ամբողջ ոստիկանական համակարգի համար: Նախատեսվում է նաեւ Ոստիկանական գվարդիայի` տարեկան կտրվածքով վերապատրաստումների իրականացում: Ոստիկանության գվարդիա մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է անցնի համապատասխան կրթական խողովակով»,- ընդգծել է հիմնական զեկուցողը:
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ապահովված կլինեն նոր համազգեստով, նոր նյութատեխնիկական հագեցվածությամբ եւ կրթության նոր գործընթացով:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում անդրադարձել է նախաձեռնության կարեւորությանը եւ գործընկերներին հորդորել կողմ քվեարկել փաթեթին:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
19:28 23.05.2025
Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում19:22 23.05.2025
Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններումՀաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
19:19 23.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարըՄայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...
19:18 23.05.2025
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել էՀարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ ...
19:14 23.05.2025
Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվելԵրևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...
19:09 23.05.2025
Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...
19:07 23.05.2025
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...