Հայաստանը ռազմաբազա տեղադրելու, ռազմական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ որևէ երկրի հետ բանակցություն չի վարում․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Հայաստանը ռազմաբազա տեղադրելու, ռազմական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ որևէ երկրի հետ բանակցություն չի վարում․ Ալեն Սիմոնյան

19:36 07.06.2024

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում և չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ։

«Նախ թող դադարեն մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնան, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, դրանից առաջ թող գան ասեն, թե ՀԱՊԿ-ի սահմանը որտեղո՞վ է անցնում, ի՞նչ պարտավորություններ ունեն թե որպես ՀԱՊԿ գործընկեր, թե որպես ՀՀ-ՌԴ պայմանագրի կողմ։ Հայաստանը որեւէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Նա աբսուրդ համարեց ՌԴ ԱԳ փոխնախարար կողմից ասված նաև այն միտքը, որ Հայաստանը Արևմուտքի որոշ երկրների կարող է ազգային տվյալների բազաների վերաբերյալ տվյալներ փոխանցել:

«Աբսուրդ եմ որակում ազգային տվյալների բազաների վերաբերյալ տվյալների փոխանցումը: Հերիք է՝ մեզ հետ կապված նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ, ուղիղ եւ անուղղակի իրենց այդ քարոզիչներով, հայկական ազգանուն ունեցող մանկուրտներով, որոնք վճարվում են դրա համար: Դա մեր երկրի, հասարակության վրա չի ազդում, հակառակ էֆեկտն է ունենում: Մենք դրան ոչ ծանոթանում ենք, ոչ էլ դրանով առաջնորդվում»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ արտգործնախարարությունը ճիշտ կհամարի, ապա կարձագանքի այդ մտքերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

19:33 23.05.2025

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

19:28 23.05.2025

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

Նանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով […] ...

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

19:22 23.05.2025

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

19:19 23.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

19:18 23.05.2025

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ ...

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...

BACK_TO_TOP