Ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին օրենքը ստացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին օրենքը ստացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությունը

21:57 07.06.2024

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Փոխնախարարը նախ նշել է, որ դա այն բացառիկ օրինակներից է, երբ Կառավարությունն ու Ազգային ժողովը սկսել են քննարկումները հայեցակարգային լուծումներից, ապա նոր միայն անցում կատարել նախագծային լուծումներին։
Արփինե Սարգսյանի խոսքով` փաթեթը Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կարևոր ուղղություններից է, ուստի հետողականորեն շարունակելով Ոստիկանության կառուցվածքային, գործառութային, կրթական փոփոխությունների օրակարգը՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա։ Փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ, ներառական հանրային լայն քննարկումների փուլ է անցել, արժանացել միջազգային փորձաքննության դրական գնահատականի։
Փոխնախարար Սարգսյանը ներկայացրել է փաթեթային լուծումները, որոնք հանգում են հետևյալին՝
Սահմանվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը։ Դրա նպատակը, նախևառաջ, այն է, որ նոր ստեղծվող Ոստիկանության գվարդիան գործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Արդյունքում, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործունեության կարգը, ինչպես նաև գվարդիայում ծառայության առանձնահատկությունները կարգավորվելու են բացառապես Ոստիկանությանը վերաբերող օրենսդրությամբ, և գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում Ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ նոր օրենքով Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են Ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից:
Հստակեցվում է Ոստիկանության գվարդիայի գործառույթների շրջանակը։ Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Սահմանվում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: «Մենք ներմուծում ենք նոր ստանդարտ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից: Այն համընդհանուր է լինելու ամբողջ ոստիկանական համակարգի համար: Նախատեսվում է նաեւ Ոստիկանական գվարդիայի` տարեկան կտրվածքով վերապատրաստումների իրականացում: Ոստիկանության գվարդիա մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է անցնի համապատասխան կրթական խողովակով»,-ընդգծել է հիմնական զեկուցողը:
Սահմանել գվարդիայի ապագա ծառայողների որակյալ կրթության և վերապատրաստման ուղղությունները։ Արփինե Սարգսյանը հատկապես կարևորել է այն փաստը, որ առանց համապատասխան հատուկ պատրաստության, գվարդիայի ծառայողը ուժային միջոցներ կիրառելու իրավասություն չի ունենա։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև հարակից փաթեթին։ Մասնավորապես, հիմքում ունենալով խաղաղ բնույթ ունեցող հավաքի երաշխավորման սկզբունքը, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումները՝ փաթեթում առաջարկվում է վերացնել հավաքների ազատությանն առնչվող գործող որոշ արգելքներ և դրանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները։
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում անդրադարձել է նախաձեռնության կարեւորությանը եւ գործընկերներին հորդորել կողմ քվեարկել փաթեթին:
Ծավալվել է ակտիվ քննարկում, տրվել են պարզաբանումներ։ Նախագծային փաթեթն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP