12:39 03.07.2024
Համաձայն հունիս ամսվա աշխատանքային պլանի՝ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզային փրկարարական վարչությունների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք ուսումնավարժություններ և սեմինարներ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզպետարանիի աշխատակազմում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և անց է կացվել «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժության անցկացման հիմնական նպատակն էր՝
ստուգել և կատարելագործել մասնակիցների ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում,
կատարելագործել կառավարման մարմինների ղեկավար կազմի հմտությունները,
զարգացնել փոխհամագործակցությունը կառավարման մարմինների և կազմակերպությունների միջև:
Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից անցկացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սևանա լճում՝ կառամատույցին բախված ջրային արագընթաց մոտոցիկլի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր կատարելագործել ջրափրկարարների հմտությունները ջրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս:
Կարևորելով հրդեհային անվտանգությանն ուղղված հարցերը՝ մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Ճամբարակի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվել է «Հրդեհաշիջում և տարհանում մանկապարտեզներում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից ևս կազմակերպվել և անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ հրդեհաշիջման կազմակերպման հմտությունների բարելավման նպատակով, մասնավորապես՝ «ԱԳԿ սերվիս» և «Օյլեքս» ՍՊԸ-երում, Ագարակ քաղաքի «Մարիշոկ» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, «Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարան» և «Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-երում:
Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Արտաշատ համայնքի «Քաղցրաշենի Ալլա Գրիգորյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անց է կացվել «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր՝
նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,
ստուգել մարտական հաշվարկի պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,
կատարելագործել ՀՓՋ խմբի պետի գործնական ունակությունները բացազատման ժամանակ:
«Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» և «Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ:
Գործնական պարապմունքների ընթացքում էլեկտրական շչակների միջոցով իրականացվել է ազդարարում, որի արդյունքում կազմակերպվել է աշխատակիցների և երեխաների տարհանում ու պատսպարում։
Միևնույն ժամանակ անցկացվել է նաև «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով սեմինար-պարապմունք՝ տեսաֆիլմի դիտումով, որի նպատակն էր երեխաներին և անձնակազմին ուսուցանել երկրաշարժի դեպքում վարքականոնների ճիշտ կիրառումը։
Նմանօրինակ միջոցառումների նպատակն է բարձրացնել բնակչության պաշտպանվածությունը՝ փոխանցելով տեղեկություններ, ուղղորդելով և ուսուցանելով վարքականոններ, որոնք հնարավորություն կտան վերջիններիս քայլեր ձեռնարկել և լինել հնարավորինս պաշտպանված։
17:30 27.06.2025
Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»17:22 27.06.2025
Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 23-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 14 գրամ զանգվածով փաթեթ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
17:15 27.06.2025
Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անուններըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...
17:07 27.06.2025
2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...
17:00 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...
16:52 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...