Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+20.09 oC

Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել

13:00 10.07.2024

Հայաստանում դիտարկում են Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի ներկայացմանը:

Կառավարությունը ցանկանում է երկարաձգել վարկային համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել էր 2023 թվականի դեկտեմբերին: Այս երկարաձգմամբ նպատակ ունեն ծրագիրն ավարտին հասցնել:

«Ծրագիրն ամբողջությամբ ավարտել ենք, սակայն հետավարտական փուլում ունենք որոշակի պարտավորություններ, որոնք կատարման են ենթակա: Եվ այս ժամկետն, ըստ էության, անհրաժեշտ է այդ պարտավորությունները կատարելու համար: Շինարարական աշխատանքների երաշխիքային ժամկետի լրացման պայմանի ներքո մենք ունենք պահված գումարներ, անհրաժեշտ է այդ պահված գումարները ժամկետի ավարտից հետո վճարել, նաև ավարտական հաշվարկներ անել խորհրդատուների հետ»,-ասաց փոխնախարարը:

Առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 31-ը:

«Ծրագրով նախատեսել ենք նաև իրականացնել երկու թունելների՝ Պուշկին և Դիլիջան թունելների նախագծային աշխատանքները: Այդ նախագծային աշխատանքները պատվիրել ենք, ուսումնասիրությունները կատարվել են, և անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նախագծային առաջադրանքը և Դիլիջանի թունելի համար նոր նախագիծ պատվիրել: Այսինքն՝ ուսումնասիրման արդյունքներով դիտարկում ենք, որ Դիլիջանի նոր՝ երկրորդ թունելի կառուցման անհրաժեշտություն կա: Այսպիսով՝ նախագիծը, որն ի սկզբանե պատվիրել էինք թունելի վերականգնման համար, կփոփոխվի, և նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի»,–ասաց Ղալեչյանը:

Փոխնախարարը հավելեց՝ պարտավորվել են, որ ներդնելու են Եվրոպական միության թունելի անվտանգության պահանջները, որոնք այդ թվում լուսավորության և այլ անվտանգային միջոցառումների մասով այլ պահանջներ են սահմանում:

«Քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու, և նոր թունելի կառուցումն էլ արժեքով գրեթե մոտ է լինելու դրան, վերլուծությունը ցույց տվեց, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման թունել կամ երթևեկությունն ընդլայնելու համար»,-նշեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ նոր ստանդարտներով նոր թունելի կառուցումն ավելի նպատակահարմար է և ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից հիմնավորված, քանի որ երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է:

Թունելի իրականացման բաղադրիչը վերոնշյալ վարկային համաձայնագրի շրջանակներում չէ: Քանի որ ի սկզբանե եղել են խնայողություններ, պատվիրել են թունելների նախագծման աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP