19:08 02.08.2024
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անդրադարձել է Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարում մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին։ Իտալուհի Անջելա Կարինին ալժիրցի տրանսգենդեր բռնցքամարտիկ Իման Խելիֆի դեմ մենամարտում երկու հարված ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։
«Աշխարհում խելագարություն է տիրում, երբ տղամարդիկ ծեծում են կանանց ու մեդալի արժանանում դրա համար։ Խելագարությունը սկսել է կառավարել աշխարհը»,- Ալեքսանդր Վուչիչի խոսքերը մեջբերում է rt.com-ը։
Անջելա Կարինին սոցցանցերում սկսել է աջակցության արշավ՝ #IStandWithAngelaCarini հեշթեգով։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվով մի շարք կազմակերպություններ միջադեպը որակել են տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնություն։
Հիշեցնենք, որ իտալուհին այդ մենամարտում հանձնվելուց հետո արտասվել էր ռինգում, իսկ ավելի ուշ ասել էր, որ կանանց բռնցքամարտում երբեք նման հուժկու հարվածներ չէր ընդունել:
Իման Խելիֆը նախկինում տղամարդ է եղել։ 2023 թվականին կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նա որակազրկվել էր, քանի որ չէր անցել գենդերային թեստը: Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց համար թույլատրելի սահմանից բավականին բարձր էր եղել: Աշխարհի առաջնությունն անցկացնում էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA), որին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Փարիզ-2024-ի որակավորման մրցաշարերն անցկացնելու իրավունքից:
Օլիմպիական խաղերից առաջ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ Իման Խելիֆը կին է և կարող է մասնակցել Փարիզ-2024-ին:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...
22:17 11.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղումՄայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...