Արթուր Դավթյանը Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել է երկրպագուների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Արթուր Դավթյանը Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել է երկրպագուների հետ

11:33 06.08.2024

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիչ Հայկ Նազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ներկայության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր մարմնամարզիկներին Փարիզ-2024-ում գրանցած արդյունքների համար՝ Կարեն Գիլոյանը շեշտել է՝ նրանք արել են առավելագույնը:

«Վահագնը բավական լուրջ արդյունք գրանցեց և փայլուն մրցելույթ ունեցավ, իսկ Արթուրն արեց այն, ինչը չափազանց բարդ էր, շատ սառնասրտորեն ու գեղեցիկ կատարեց իր գործը: Շնորհավորում եմ նաև մեր մարզիչներին քրտանաջան աշխատանքի համար: Վստահ եմ՝ կլինեն նոր հաջողություններ և դուք կփայլեք ձեր գիտելիքներով ու հմտությունները կիսելու ունակությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու հայ մարզիկներին, խրախուսելու սպորտի զարգացումը:

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ևս ողջունել է մարմնամարզիկներին ու շնորհակալություն հայտնել հպարտության և հուզմունքի պահեր պարգևելու համար. «Ամբողջ Հայաստանը և սփյուռքը մեկ մարդու պես հետևում էր ձեր ելույթներին: Եվ դուք հիանալի էիք: Բոլորս անհամբեր էինք տեսնելու առաջին մեդալն Օլիմպիական խաղերում: Աննկարագրելի զգացողություններ ապրեցինք: Ձեր հաջողություններն ու հաղթանակներն ամբողջ Հայաստանինն են: Ուրախ ենք, որ Փարիզում առաջին անգամ նաև «Հայաստանի օլիմպիական տուն» է գործում, որը Հայաստան-սփյուռք միասնության խորհրդանիշն է»:

Ներկաներին ողջունել է նաև Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան՝ ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է: Շնորհավորելով Արթուր Դավթյանին՝ Փարիզի փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Օլիմպիական հաջորդ խաղերում նա արդեն ոսկե մեդալակիր կդառնա. «Ուրախ ենք, որ Օլիմպիական արծաթե մեդալը նվաճեցիք հենց Փարիզում, և այդ առումով Փարիզը Ձեզ համար առանձնահատուկ վայր կլինի: Հայաստանը թե՛ Փարիզի, թե՛ առհասարակ Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է»:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար:

«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի: Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվել են հայ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր բաժանել:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ընդգծել՝ նվաճած յուրաքանչուր մեդալ ծանր աշխատանքի արդյունք է. «Հասել ենք այն մակարդակին, որ բրոնզե ու արծաթե մեդալները սկսել են մեզ չգոհացնել. սա մեծ ձեռքբերում է մեզ համար: Այդուհանդերձ, նվաճած ցանկացած մեդալ մեծ պատիվ է և առաջին հերթին նպաստում է մեր երկրի հեղինակության բարձրացմանը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էապես մեծացրել է ուշադրությունը հայկական սպորտին. արվում են հսկայական ներդրումներ, որոնք, անկասկած, իրենց արդյունքը տալիս են: 2027 թվականին Հայաստանում անցկացնելու ենք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ ի պատիվ մեր մարզիկների, մարզիչների և ՀՀ կառավարության գործադրած ջանքերի: Մեզ համար դա շատ նշանակալի և կարևոր փորձություն է, և վստահ եմ՝ պատվով ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Երևանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերի, ինչպես նաև Հայաստանում առաջիկա տարիներին տարբեր մարզաձևերից անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպմանը:

Հիշեցնենք՝ «Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP