Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ և կիսաեզրափակչում է. Փարիզ-2024 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ և կիսաեզրափակչում է. Փարիզ-2024

15:29 06.08.2024

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։

Երկրորդ գոտեմարտում 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ամոյանը մրցեց իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ և հաղթեց 3-0 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո Մալխասը հաղթում էր 3-0 հաշվով, իսկ երկրորդում գրագետ պաշտպանվեց ու պահպանեց առավելությունը։

Հայաստանի ներկայացուցիչն Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր 1/8 եզրափակչից և 8-0 հաշվով վստահ հաղթանակի հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ։

Կիսաեզրափակչում Մալխասը կգոտեմարտի ճապոնացի Նաո Կուսակայի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP