16:55 12.08.2024
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։
Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները, որին հաջորդում են սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Կառլոս Ալկարասը։ Լավագույն հնգյակում են նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան)։ Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը Մոնրեալի «Մասթերսի» եզրափակիչ դուրս գալուց հետո բարձրացել է 6-րդ տեղ։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է 20-րդ տեղը։
WTA-ն նույնպես հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը։ Երկրորդ տեղում է Կոկո Գաուֆը (ԱՄՆ), Արինա Սաբալենկան երրորդն է (Բելառուս), Ելենա Ռիբակինան (Ղազախստան)՝ չորրորդը, իսկ Յասմին Պաոլինին (Իտալիա)՝ 5-րդը։
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մնացել է 59-րդ տեղում։
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն օգոստոսի 11-ին առաջին մրցախաղն էր անցկացրել Հայաստանի դրոշի ներքո։ Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարի որակավորման առաջին փուլում 21-ամյա հայ թենիսիստուհին 6-3, 6-1 հաշվով հաղթել էր ամերիկուհի Լորեն Դևվիսին։ ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի որակավորման երկրորդ փուլում Ավանեսյան այսօր մրցելու է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հերիեթ Դարթի հետ։
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.05.2025
Պերուի վարչապետը հրաժարական է տվելՊերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...
08:05 14.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...