Շոտլանդիայում աշխարհի ամենամեծ դինոզավրի ոտնահետքն է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Շոտլանդիայում աշխարհի ամենամեծ դինոզավրի ոտնահետքն է հայտնաբերվել

13:12 03.04.2018

Շոտլանդիայի Սկայ կղզում հնեաբանները հսկայական ոտնահետք են հայտնաբերել: Dailymail-ի հաղորդմամբ՝ գիտնականները համոզված են, որ հետքը թողել է կենսաբաններին հայտնի աշխարհի ամենամեծ դինոզավրը՝ տիրանոզավրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեք սուր մագիլներ և մինչև 15 մետր երկարություն ունեցող այս գիշատչի հետքն այս սալաքարերին տպվել է դեռևս 170 միլիոն տարի առաջ, բայց հայտնաբերվել է միայն վերջերս: Տիրանոզավրը Շոտլանդիայի ներկայիս տարածքում հայտնվել է Յուրայի դարաշրջանում ՝ մոտ 230 միլիոն տարի առաջ:  

 

«Որքան շատ ենք ուսումնասիրում այս կղզին, այնքան շատ դինոզավրերի հետքեր ենք հայտնաբերում այստեղ: Դեռևս այն ժամանակ, երբ Շոտլանդիայում կլիման ավելի տաք էր, այս տարածքում հիմնականում երկու տեսակի դինոզավրեր են բնակվել. դրանցից մեկը երկարավիզ բրոնտազավրերի ցեղակիցն է, մյուսը՝ սրատամ T-Rex տեսակի դինոզավրերի ցեղակիցը»,- ասել է Էդինբուրգի համալսարանի՝ հնագույն հետքերի ուսումնասիրմամբ զբաղվող դոկտոր Սթիվ Բրուսատեն:

 

Աղբյուրը հայտնում է, որ Շոտլանդիայի այս կղզում ամենից շատ հայտնաբերվել են տիրանոզավրերի ցեղատեսակին պատկանող դինոզավրերի թողած հետքերը: Այս կենդանիները քայլել են երկու ոտքերի վրա:

Այստեղ հայտնաբերված ամենամեծ ոտնահետքը եղել է մոտ 70 սմ, որը, ըստ գիտնականների, թողել է Սուրոպոդ տեսակի դինոզավրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

20:32 07.06.2025

Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

20:21 07.06.2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

20:13 07.06.2025

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

ԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...

SHANTNEWS

20:00 07.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

BACK_TO_TOP