14:24 10.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ մեկը հիմք չունի Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ մեղադրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ «Եռակողմ հայտարարության յոթերորդ կետը փաստում է. «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:
Ինչպես տեսնում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես այդ փաստաթուղթը ստորագրեցինք, ոչ միայն այդ պահին Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները լքած հայ փախստականները չեն վերադարձել, այլև ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է»,- մանրամասնեց Փաշինյանը: Վարչապետը մեջբերեց նաև եռակողմ հայտարարության ութերորդ կետը, որում ասում է. «Իրականացվում են ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»:
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ մինչ օրս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ և այլ պահվող անձինք, որոնք մինչ օրս չեն վերադարձվել: «Սա դրույթ է, որը նույնպես կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և որն, ինչպես տեսնում եք, չի կատարվել: Որևէ գործընկեր հիմք չունի Հայաստանին մեղադրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ: Ինչպես տեսնում եք, Հայաստանն ու միջազգային ցանկացած անկախ և օբյեկտիվ դիտորդ ունի հիմքեր՝ ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները առնվազն ամբողջությամբ չեն իրականացրել իրենց պարտավորությունները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...