20:19 03.04.2018
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը, ով միևնույն ժամանակ հավաքականի երկրորդ մարզիչն է, հեռացվել են զբաղեցրած պաշտոններից: Մինչ այդ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) իր պաշտոնական կայքում տեղեկություն է տարածել, որ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի դոպինգ թեստերից մեկը դրական արդյունք է տվել: Նախնական տեղեկություններով՝ մարզուհու արյան մեջ հայտնաբերվել էին պեպտիդ հորմոններ և նմանատիպ այլ նյութեր: Սոնա Պողոսյանը հակադոպինգային կանոնները խախտելու համար անժամկետ հեռացվել է բոլոր մրցումներից՝ մինչև ստուգման վերջնական արդյունքների պարզ կլինեն:
SHANTNEWS-ն այսօր զրուցել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Արտաշես Ներսիսյանի հետ: Մարզիչը նշել է, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել, որ Սոնա Պողոսյանն արգելված նյութեր է օգտագործել: Ավելին՝ նա համոզված է եղել, որ հավաքականում ոչ մեկը նման քայլի չէր գնա, քանի որ ինքը անընդհատ պայքարել է արգելված դեղամիջոցների օգտագործման դեմ և մշտապես տեղեկացրել է մարզուհիներին դրա մարզական ու ոչ մարզական վտանգների մասին:
«Յուրաքանչյուր ուսումնամարզական հավաքի և սկզբում, և վերջում բոլոր մարզուհիների հետ միասին և առանձին-առանձին աշխատանք եմ տարել, բացատրել, որ երբևէ չփորձեն անգամ մտածել դոպինգի մասին, էլ ուր մնաց՝ օգտագործեն:Ամեն անգամ արգելված նյութերի նորացված ցուցակները բազմացրել և բաժանել եմ աղջիկներին, որպեսզի նույնիսկ պատահական օգտագործումը բացառվեր: Կարծում էի՝ բոլորն անխտիր շատ լուրջ էին մոտենում այս խնդրին: Հասել էր նրան, որ նույնիսկ գլխացավի մի հասարակ դեղահաբ օգտագործելուց առաջ մարզուհիները զանգում ու ճշտում էին ինձանից՝ կարելի՞ է, թե չի կարելի: Հավաքականը երբեք չի ունեցել և հիմա էլ չունի արգելված նյութերով արդյունքների հասնելու կարիք: Անցած տարի Եվրոպայի առաջնությունից 23 տարբեր մեդալ ենք նվաճել, հավաքականն էլ այժմ վերելքի վրա է, նոր խոստումնաից անուններ են հայտնվել: Այս դեպքում որտե՞ղ է արգելված դեղեր օգտագործելու տրամաբանությունը»,- նշել է Արտաշես Ներսիսյանը:
Հենց այդ պատճառով նշում է, որ Սոնայի հետ կապված դեպքից ոչ միայն զարմացած է, այլև շատ վրդովված:
Նշենք, որ մարզուհիները հիմնականում պարապում են իրենց անձնական մարզիչների մոտ և գլխավոր մարզչի հետ հանդիպում են միայն հավաքների ժամանակ: Այդ ամբողջ ժամանակահատվածում վերահսկողություն սահմանելն, ըստ Արտաշես Ներսիսյանի, բարդ է, առավել ևս եթե մարզուհին ինքը չունենա բավարար կամքի ուժ և գիտակցում, որ արգելված նյութերը թվացյալ էֆեկտի փոխարեն կարող են տասնապատիկ մեծ խնդիրներ ստեղծել:
SHANTNEWS-ը զրուցել է նաև Սոնայի անձնական մարզիչ և հավաքականի երկրորդ մարզիչ Արման Ղազարյանի հետ, ով անմիջապես շփվում է իր սանի հետ բոլոր մարզումների ժամանակ: Ղազարյանը նշել է, որ նույնպես շատ վրդովված է, մարզուհու արաքին բացատրություն չունի, բայց կարող է հստակ ասել, որ հավաքականի գլխավոր մարզիչը որևէ մեղք չունի տեղի ունեցածի մեջ:
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...