13:23 13.09.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն ու չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևն այս տարի չեն հանդիպի օկտագոնում:
Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի մարտիկի մարզիչ Խավիեր Մենդեսը հայտարարել է, որ Ծառուկյանի դեմ մենամարտը կկայանա 2025 թվականի սկզբին: Նրա խոսքերով` Մախաչևը ձեռքի վնասվածք ունի:
Հայ մարտիկն արձագանքել է գործող չեմպիոնի մարզչի հայտարարությանը:
«Ես գիտեի այդ մասին։ Արդեն տեղեկություն եմ ստացել, որ այս տարի մենամարտ չեմ ունենալու։ Մենամարտը կլինի հաջորդ տարվա սկզբին։ Ինձ չի հետաքրքրում, թե երբ կկայանա այս մենամարտը, կարող է անգամ մեկ տարի հետո լինել: Ինձ համար գլխավորն այն է, որ ես աշխատելու եմ և գնալու եմ այդ մենամարտին»,- ասել է 27-ամյա մարտիկը։
Արման Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը ունի 26 հաղթանակ և 1 պարտություն:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:
08:30 16.05.2025
Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...
08:25 16.05.2025
Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներիցԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...
08:15 16.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 16.05.2025
NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականըՓիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...
08:00 16.05.2025
Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենաՄայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...