Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+38.09 oC

Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը

11:20 19.09.2024

Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով էլ ազդարարվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանի բացումը: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող փառատոնը 5 սիմֆոնիկ համերգ կպարգևի դասական երաժշտության սիրահարներին, այդ թվում` Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

«Համերգային երեկոյին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստան ժամանած ֆրանկոֆոնիայի խաղերի կազմկոմիտեի պատվիրակության անդամները։

«Արմենիա» 8-րդ միջազգային փառատոնի բացման համերգի ծրագրում հնչել են Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը՝ «Ճամփորդական նոթատետր», և Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Շորի և Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է դաշնակահար Եկվոն Սունվուն։ Եկվոն Սունվուն Երևան էր այցելել և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ էր ունեցել նաև 2023 թվականին։

Դաշնակահարը նկատում է, որ Սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի հետ համագործակցության լավ փորձ ունի, և իր համար հաճելի է Սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավարի հետ համատեղ աշխատանքը։ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտն ամենահայտնի դաշնամուրային ստեղծագործություններից է, և դաշնակահարի խոսքով՝ միշտ հաճելի է ընկղմվել այդ գեղեցկագույն երաժշտության մեջ ու ներկայացնել սեփական հույզերը։ Անդրադառնալով Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթատետր» կոնցերտին՝ Եկվոն Սունվուն նկատում է, որ ստեղծագործության անվանումն արդեն խոսում է երաժշտության մասին։

Շորի կոնցերտի հնչյուններն ունկնդրին ու կատարողին շատ սահուն տեղափոխում են մի վայրից մյուսը՝ փոխանցելով հեղինակի զգացումներն ու ապրումները։ Համերգից առաջ մենակատարը հույս հայտնեց, որ համերգասրահում ներկաները մեծ բավականություն կստանան ծրագրից։ Իսկ ունկնդրի վերաբերմունքը երեկոյի ընթացքում արտահայտվում էր բուռն ու չդադարող ծափերով։ Նշենք նաև, որ Եկվոն Սունվուն դաշնամուրի վարպետության դասեր է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների համար։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։ Համերգային ծրագրում ներառված են Էդվարդ Միրզոյանի, Ալեքսեյ Շորի և Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Նաբիլ Շեհատան։

«Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանում

15:50 30.07.2025

Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանում

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...

«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ

15:37 30.07.2025

«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ

«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։ ...

Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

15:25 30.07.2025

Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Հուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […] ...

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

15:12 30.07.2025

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...

SHANTNEWS

15:00 30.07.2025

SHANTNEWS

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես.  Փոլ Ֆելդեր

14:58 30.07.2025

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ Ֆելդեր

UFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...

BACK_TO_TOP