16:18 15.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Մաքուր Մոլորակ» շաբաթօրյակի շրջանակում այսօր այցելել է Շահումյանի, Քարակերտի և Արմավիրի աղբավայրեր, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, աշխատանքային գործընթացին, այս մասին տեղեկացնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը մարզպետին տեղեկացրել է, որ համայնքի աղբավայրը շուրջ 20 տարի է, ինչ գործում է: Աղբավայրում հիմնականում թափվում է Վաղարշապատի տարածաշրջանի համայնքների աղբը: Մարզպետը հետաքրքրվել է Շահումյանում աղբահանության կազմակերպման հետ կապված հարցերով` հորդորելով շարունակական աշխատանքներ տանել համայնքում աղբի կուտակումը բացառելու և ընդհանուր մաքրությունը պահպանելու ուղղությամբ:
Այնուհետև նա այցելել է Քարակերտ համայնք, եղել համայնքում շուրջ 8 տարի գործող աղբավայրում: Համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանը Գագիկ Միրիջանյանին հայտնել է, որ աղբավայրն ապահովում է միայն Քարակերտի աղբաթափությունը` ողջ տարվա ընթացքում ապահովելով համայնքի սանիտարական մաքրությունը: Մարզպետը գոհունակություն է հայտնել աղբավայրում պահպանվող խիստ սանիտարահիգիենիկ պայմանների և աշխատանքային գործընթացի ճիշտ կազմակերպման համար` այդ գործընթացում կարևորելով համայնքապետի դերակատարումը:
Մարզպետի շրջայցն ավարտվել է Արմավիրի աղբավայրում, ուր, ինչպես տեղեկացվել է, տարիներ շարունակա կուտակվում է քաղաքի տարբեր հատվածներից բերվող աղբը: Արմավիրի մարզում այժմ փակման ենթակա է 5 աղբավայր (Փարաքար-Թաիրով, Արաքս (Վաղ.), Արտիմետ, Նորապատ, Ջրառատ):
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...