18:19 15.09.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցազրույց է տվել «Միր 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորության և դրան հասնելու հեռանկարների վերաբերյալ հարցին:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացրել է լրագրողի հարցն ու ՀՀ փոխվարչապետի պատասխանը:
Այժմ Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ հաշվարկներում դոլարից հրաժարվելու միտում կա:: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են երկրները պատրաստ հաշվարկներում լիովին անցում կատարել ռուբլու կամ, օրինակ, թենգեի:
– «Գիտեք, իհարկե, այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հաշվարկներ ունենալը շատ լավ է և արդյունավետ: Դա ցանկալի արդյունք է պոտենցիալ միությունների համար: Այդ թվում նաև բավականին դժվար առաջադրանք է, որը պետք է լուծել շատ նրբորեն և մանրամասնորեն: Սա ոչ միայն արժույթի հարցն է, այլ նաև վերաբերում է գործառնական հարցերի: Սա, վերջիվերջո, ՏՏ ոլորտին սիմետրիկ աջակցության հարց է: Եվ սա վարչական, կարգավորող և այլ նորմատիվ բազաների ներդաշնակեցման հարց է: Տեսականորեն դա հնարավոր է, գործնականում դա նույնպես հնարավոր է, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել: Եվ, իհարկե, դա դժվար աշխատանք է:
Բայց այն իրական է, եթե ուսումնասիրենք: Ես կարծում եմ, ակտիվության տարբեր աստիճաններում ցանկացած տնտեսական միություն, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միությունը, այս աշխատանքը կակտիվացնի: Դա ակնհայտ է, քանի որ նույնիսկ առանց որևէ միասնական արժութային գոտու, այն ազդեցությունները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրացիայից, միություններից, ամբողջական չեն, եթե աշխատում են այլ միության կամ այլ երկրի արժույթով: Այդ իմաստով կարծում եմ` այո, այդ գործընթացը ակնհայտ է, դրա արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվ կերպով: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»,- պատասխանել է Գրիգորյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով «Միր 24» հեռուստաալիքին, գրել էին, թե փոխվարչապետը «Միր-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին, մասնավորապես` ամերիկյան դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ-ի միասնական արժույթին անցնելու հնարավորության մասին։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...