18:01 04.04.2018
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել «Առեւտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին և այն ընդգրկել հերթական նիստերի օրակարգ: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել կարաոկեների, դիսկոտեկների, հեստապարային՟ այսինքն ստրիպտիզ ակումբների, բաղնիքների, շոգեբաղնիքների, սաունաների տեղակայման հարցը:
Նախաձեռնության համար, ինչպես տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, հիմք են հանդիսացել հանրության կողմից ստացված բողոքներն ու մտահոգությունները: Այդ իսկ պատճառով առաջարկվում է արգելել վերոնշյալ օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքերի բնակելի և ոչ բնակելի տարածքներում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Այս օբյեկտների տեղակայման հեռավորության սահմանումն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն: Նախատեսվում է, որ օբյեկտների տեղակայման հեռավորությունը չպետք է պակաս լինի առնվազն 50 մետրից: Դրանց տեղափոխման համար,կհատկացվի մեկ տարի:Ի դեպ նշենք, որ Երևանում նման 23 օբեկտ կա:
Հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանին հետաքրքրել է, թե ինչու մերսման սրահները ընդգրկված չեն օրենքի նախագծի ցանկում: Փոխնախարար Հովհաննես Ազիզյանն էլ պարզաբանել է, որ նախարարությունում քննարկվել է նաև մերսման սրահների և հոսթելների հարցը ու որոշվել՝ դրանց անդրադառնալ հետագայում, փուլ առ փուլ:
Սերգեյ Բագրատյանը մերսման սրահները անվանեց «հասարակաց տներ», պնդելով, որ նրանց գործունեությունը օրենսդրորեն կարգավորելու խիստ կարիք կա: Բացի այդ Ծառուկյան խմբակցության պատգամավորին զարմացրել էր օրենքում տեղ գտած մերկապար հասկացության ձևակերպումը:
«Հեստապար, պարերով և կամ երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են»-օրենքի տվյալ ձևակերպումը ընթերցելուց հետո պատգամավորը ձևակերպումն անվանել է անլուրջ և սարկազմով հարց է ուղղել,թե աստիճանաբար մերկանալը հեստապարն է, իսկ եթե միանգամից մերկացավ հեստապար չէ:
«Պետք է լինի մերկապար և վերջ, մանրամասներ պետք չէ : Օրենքում ասվում է, որ պետք է մերկապարը արգելվի, որին մենք կողմ ենք, բայց ձևակերպմանն ենք դեմ:նախագծում ասվում է աստիճանաբար՝ մասամբ, կամ լիվ մերկանալ , դա որն է: Աստիճանաբար որ մերկանում են լրիվ չեն մերկանում?»-նույն ոգով շարունակեց Սերգեյ բագրատյանը պահանջելով օրենքից հանել այդ ձևակերպումը:
Փոխնախարարն էլ պարզաբանեց՝«Այդ ձևակերպումը միջազգային օրինակից է»:
Թեժ քննարկմանը միացավ նաև հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը:«Իսկ եթե մերկապարուհիները ընդհանրապես չհանվեն?»- Վարդևան Գրիգորյանի անսպասելի հարցադրումը դահլիճում ծիծաղի պոռթկում առաջացրեց:
Ու թեև գիշերային ակումբներից լսվող երաժշտության բարձր ձայնի հարցում էլ կառավարության ներկայացուցիչների ու Բագրատյանի տեսակետները չհամընկան, այդուհանդերձ նախագիծըքվեարկության արդյունքում դրական եզրակացություն ստացավ:
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...