20:31 05.04.2018
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի հետ այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով։
«Մեր ծրագրի իրականացման և զարգացման գործում ընդգրկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում հեղինակություն ունեցող, ինչպես նաև առողջապահության նախարարության հոգսերն իմացող կազմակերպություն` Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը»,- ասել է նախարար Լևոն Ալթունյանը։
Արմեն Բալդրյանը նշել է, որ իրենց կազմակերպությունն ի սկզբանե կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ճյուղերում, քանի որ դրանում տեսնում են Հայաստանի տնտեսության և արտադրողականության զարգացման հիմնական ճանապարհներից մեկը։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի ամբողջ բնակչությունն առողջապահության ոլորտի օգտատեր է, ինչպես նաև առողջապահության կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մենք որոշեցինք ակտիվորեն ներգրավվել բարձր տեխնոլոգիաների հիման վրա ներդրված համակարգի կայացման ու զարգացման գործում։ Միության անդամները պատրաստ են բոլոր փորձաքննություններն ամբողջությամբ իրականացնել անվճար։ Մենք կտանք մեր փորձագիտական կարծիքը, կօգնենք բացահայտելու բաց կողմերը և լրացնելու դրանք, ինչպես նաև նախագծելու ապագա ռազմավարությունը»,- ասել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը։
Հուշագիրը ստորագրող կողմերը վստահեցրել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հետագայում կընդլայնվի։
«Իրականում, տեղեկատվության անվտանգության առումով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված են, և այսօր ունենք չափազանց վստահելի համակարգ։ Սակայն, նախարարությունը կարևորում է նաև հասարակական վերահսկողությունը և ամենօրյա մշտադիտարկումը։ Միանալով ծրագրին` մեր գործընկերներն ամենօրյա վերահսկողություն իրականացնելով` կտեղեկացնեն տեղեկատվական անվտանգության մասին»,- եզրափակել է նախարարը։
22:43 07.05.2024
Արեգակի վրա 10 հզոր բռնկում է եղել21:51 07.05.2024
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել21:40 07.05.2024
ՃՏՊ Խորենացու փողոցում. կան տուժածներ21:21 07.05.2024
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս21:09 07.05.2024
Մայիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի20:55 07.05.2024
Պուտինը հրամայել է կյանքի տևողությունը հասցնել 81 տարվա20:28 07.05.2024
Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին20:20 07.05.2024
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին19:55 07.05.2024
Քեթի գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ19:30 07.05.2024
Տոգոյի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը18:54 07.05.2024
Ավստրիան հայտարարել է, որ երկիրը չի անդամակցի ՆԱՏՕ-ին18:30 07.05.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է18:25 07.05.2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը18:19 07.05.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ18:13 07.05.2024
Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին17:51 07.05.2024
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին17:23 07.05.2024
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել16:56 07.05.2024
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել16:50 07.05.2024
Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է16:35 07.05.2024
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը16:28 07.05.2024
Գյումրեցի 53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել16:11 07.05.2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ14:49 07.05.2024
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում14:03 07.05.2024
Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը13:55 07.05.2024
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել13:32 07.05.2024
Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ13:08 07.05.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:00 07.05.2024
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ20:28 07.05.2024
Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասինՌԴ Կրթության պետական համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Սապրիկինը «Իզվեստիային» պատմել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին։ «Բլիթները բավականին առողջարար սննդամթերք են: Նրանք հարուստ են կալցիումով և կալիումով (գտնվում է կաթի և ձվի մեջ)։ Դրանք պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք «արագ» էներգիա են ապահովում մարմնին: Ալյուրի մեջ առկա մանրաթելը […] ...
20:13 07.05.2024
Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներինՌԴ Կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտը (IBCP) և Ռուսական տեխնոլոգիական համալսարանը (RTU) նոր հակաբիոտիկ են ստեղծել՝ նանոմասնիկների տեսքով։ Դրա ակտիվ բաղադրիչներն են ճարպաթթուների կոնյուգատները: «Սինթեզված դեղամիջոցը լայն սպեկտրի հակաբիոտիկ է. ըստ գործողության սպեկտրի՝ որոշ միացություններ կարող են ազդել ոչ միայն բակտերիաների, այլ նաև խմորիչ սնկերի պաթոգենների վրա», – ասել է ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիա Սոկոլը: Դեղը կօգնի […] ...
23:28 06.05.2024
Անվանվել է երշիկի օգտագործման օրական անվտանգ չափաբաժինըԷնդոկրինոլոգ և սննդաբան Օլգա Չուխաչովան կարծում է, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս մսամթերքի անվտանգ օրական չափաբաժինը։ Չուխաչովայի խոսքով՝ երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել սահմանափակել […] ...
23:16 06.05.2024
Դիետոլոգը ցրել է թեյի մասին հայտնի առասպելըԹեյը չի ազդում քաշի կորստի վրա և չի նվազեցնում ենթամաշկային ճարպի ծավալը, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է օգտակար ըմպելիքի մասին տարածված միֆը։ Լազուրենկոն նշել է, որ թեյը հակաօքսիդանտների, B խմբի վիտամինների և միկրոտարրերի յուրահատուկ աղբյուր է։ Բացի այդ, թեյը աշխուժացնում է և օգնում ներքին օրգաններին ավելի արդյունավետ կերպով հեռացնել […] ...
18:12 06.05.2024
Տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար կազմակերպվել է երկօրյա դասընթացԱռողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագորակցությամբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց է կազմակերպվել տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար։ Դասընթացը կայացել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ 2-րդ» ծրագրի շրջանակներում։ Նպատակը էթիկայի հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամները ներկայացրել […] ...
15:19 06.05.2024
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆԿարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […] ...