21:40 18.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշված է.
«Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի և կակտիվանա երկու երկրների միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երկուստեք ընդգծվեց, որ առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և անհրաժեշտ է նախանշել դրա կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակը: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը և դրա հիմնասյուներից հանդիսացող բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելեց, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարևոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը:
Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների և, հատկապես, ՖՄԿ շրջանակներում հաստատված սերտ համագործակցությանը՝ նախանշելով դրա հետագա ընդլայմանն ուղղված քայլերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այդ ընթացքում նախատեսված հիմնական և հարակից միջոցառումներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ ՖՄԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեծապես նպաստեց կազմակերպության անդամ երկրների, հատկապես Աֆրիկյան մայրցամաքի հետ կապերի զարգացմանը: Նախարարն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը միջոց է՝ առաջ մղելու մեր ընդհանուր արժեքներն ու նպատակները՝ բազմազանությունը, համերաշխությունը, հումանիզմը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը Կոնգոյի դեսպանին ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...