18:17 05.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն դեկտեմբերի 5-8-ն իրականացնում է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը:
Մատենադարանում տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Համաժողովին մասնակցում են կինոարտադրության, ֆիլմերի հանրահռչակման ու տարածման, կինոժառանգության ոլորտը համակարգող կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՊՀ անդամ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Արգենտինայից, ԵՄ անդամ երկրներից և այլն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ համաժողովն անցկացվում է կարևոր մի փուլում, երբ մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ կինոյի ասպարեզում իրականացվում են բարեփոխումներ:
«Բարեփոխումների համատեքստում ուզում եմ ընդգծել, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի լավարկման նպատակով մասնագետների հետ համատեղ քննարկումներ են նախատեսվում, և համատեղ առաջարկությունների արդյունքում կկատարվեն լրացումներ: Կարևոր փոփոխություններից է ֆիլմարտադրության ոլորտում միջոցների մասնակի վերադարձի (cash rebate) սահմանաչափի կարգը, որն առաջիկայում կգործարկվի: Նախարարության քաղաքականության առանցքում կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների խթանման դիտարկումը, ֆիլմերի միջազգայնացման և ֆոնդհայթայթման մեխանիզմների քննարկումը: Հորդորում ենք կինեմատոգրաֆիայի ոլորտի բոլոր մասնագետներին նմանօրինակ քննարկումներին գործուն մասնակցություն ցուցաբերել՝ ոլորտում ապահովելով մրցակցություն ու թափանցիկություն: Կարևորում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որը նպաստավոր է ոչ միայն ֆիլմարտադրության, այլև մշակույթի ոլորտի զարգացման համար»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև խնդիրների լուծման ուղղությամբ իրավական կարգավորումները և միջազգային փորձի ուսումնասիրությունը, քննարկումներն ու վերլուծությունը:
Դանիել Դանիելյանը համաժողովի մասնակցիներին մաղթել է արդյունավետ ու հետաքրքիր աշխատանք:
Համաժողովի ընթացքում կներկայացվի արտերկրում գործող հայկական կինոարտադրանքի հանրահռչակմանը նպաստող կինոփառատոների մասին համապարփակ տեղեկատվություն: Հայաստանում անցկացվող միջազգային կինոփառատոների, համատեղ կինոարտադրության, կինոժառանգության պահպանման, աուդիովիզուալ ոլորտում արհեստական բանականության, ֆիլմերի միջազգային դիստրիբուցիայի և տարածման թեմաներով ելույթներ կունենան մասնակից երկրների փորձագետները, որից հետո կանցկացվի երկխոսություն՝ փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների միջև:
Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 7-11-ը կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի աշխատարան, որը կանցկացնի ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին՝ նախապես մրցութային կարգով ընտրված կինոնախագծերից: Հնարավորություն կընձեռվի համաժողովին մասնակից միջազգային կինոփառատոների, դիստրիբյուտորական և արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացնել ֆիլմերի ստեղծագործական և արտադրական մանրամասները:
Նախաձեռնությունն իրականացվում է ընթացիկ փուլում գտնվող ֆիլմերի առաջխաղացմանը նպաստելու նպատակով. ներկայացված 33 կինոնախագծերից ընտրված 6 նախագծերը ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան դրամական խրախուսում:
Գիտաժողովի շրջանակում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կինոմոսկվայի կարմիր դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը, իսկ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը:
Մուտքն ազատ է:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...