Ի՞նչ միջոցներով է Զարուհի Փոստանջյանը պատրաստվում աղբի վերամշակման գործարան կառուցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Ի՞նչ միջոցներով է Զարուհի Փոստանջյանը պատրաստվում աղբի վերամշակման գործարան կառուցել

12:50 19.09.2018

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը խոսել է նաև աղբի վերամշակման գործարան ունենալու իր ծրագրի մասին՝ անդրադառնալով այն հարցին, թե ով պետք է կառուցի այդ գործարանը:

«Մենք աղբի վերամշակման, հավաքման սանիտարահիգիենիկ ծրագիր շուրջ 30 տարի է չունենք: 30 տարի ՀՀ-ում չենք իրականացրել: Խորհրդային տարիներին էլ աղբը ուղղակի կուտակել են մի վայրում, իսկ այս 30 տարիների ընթացում գոյացել են նոր աղբավայրեր, որոնք նաև ոչ արտոնված վայրերում են գոյացել և այս աղբը տարածվել է ամբողջ ՀՀ-ով մեկ: Երբ Նուբարաշենի աղբավայրը կառուցվել է, դա ունեցել է հնարավորություն՝ կուտակելու ողջ Երևանի աղբը, բայց պատկերացրեք 1898 թվականին նոր աղբավայր է ստեղծվում Երևանի տարածքում՝ Աջափնյակում՝ շուրջ  10 հեկտար տարածքի վրա, որպեսզի այդտեղ կուտակվի շինարարական աղբը, սա հանցագործ որոշում էր: Առանց այն էլ Նուբարաշենի աղբավայրը ծանրաբեռնված էր, բայց նոր կեղտոտող տարածք ստեղծվեց: Սա պետք է շտկվի: Նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցով մենք հնարավորություն ունենք կառուցել աղբի վերամշակման գործարան»,- ասել է Փոստանջյանը:

Արամ Աբրահամյանի դիտարկմանը, թե Եվրոպայում, օրինակ՝ կան այս կամ այն տեսակի աղբը թափելու հատուկ օրեր, այդպիսի տարբերակում մեր քաղաքացիների գիտակցության մակարդակում հնարավո՞ր է անել, թե՞ ոչ:

«Իհարկե, հնարավոր է, քանի որ այդպես չէ, որ մենք այդ գիտակցությունը չունենք: Դրան պետք է սովորեցնես, և եթե մարդիկ կան, ովքեր չեն ցանկանում, նրանց պետք է պատժես համապատասխան տուգանքների միջոցով: Նույն Եվրոպայում, ԱՄՆ-ում, ովքեր այդ կանոններին չեն ենթարկվում, նրանք պատժվում են այդ պատիժների միջոցով, և դա բավականին արդյունավետ էր»,- նշել է Փոստանջյանը՝ հավելելով, որ ինքը կարծում է, որ ազատությունը գերագույն արժեք է, բայց պատիժն էլ կարևոր է, պետք է լինի իրավաչափ և արդարացված, որ զայրույթ չառաջացնի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

11:50 04.05.2025

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...

BACK_TO_TOP