22:50 30.12.2024
Էդինբուրգում շոտլանդական Ամանորի՝ Հոգմանայի փողոցային տոնակատարությունները չեղարկվել են փոթորկի նախազգուշացման պատճառով: BBC-ի տվյալներով՝ Լոնդոնում ամանորյա հրավառությունը նույնպես կարող է չկայանալ քամու պատճառով, որի ուժգնությունը, կանխատեսումների համաձայն, կարող է գերազանցել 18 մ/վ-ը։
«Ես գիտեմ, որ շատերը, ինչպես ես, շատ կհիասթափվեն, այս որոշումը հեշտ չի տրվել, այնուամենայնիվ, քանի որ բարդ եղանակային պայմանները շարունակվում են, մարդկանց անվտանգ պահելը մնում է մեր առաջնահերթությունը»,-ասել է Էդինբուրգի քաղաքային խորհրդի ղեկավար Ջեյն Մայերը:
Ուժեղ քամու, անձրևի և ձյան մասին նախազգուշացումը, որը տրվել է Մեծ Բրիտանիայի եղանակային ծառայության կողմից, կգործի մինչև հունվարի 2-ը: Ամենայն հավանականությամբ քամին ամենաուժեղը կլինի Շոտլանդիայում։ Դեկտեմբերի 31-ին եղանակային պայմանները կլինեն ամենածանրը, և նախազգուշացումը կտարածվի հյուսիսային Անգլիայի, ինչպես նաև Ուելսի մեծ մասի վրա: Անգլիայի Բլեքփուլ քաղաքի (Լանկաշիր, Հյուսիս-Արևմտյան Անգլիա) իշխանություններն արդեն հայտարարել են Ամանորի կապակցությամբ փողոցային տոնակատարությունները չեղարկելու մասին։
Հոգմանայը շոտլանդական տոն է, որը նշվում է դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 1-ը կամ 2-ը Նոր տարին նշելու համար: Էդինբուրգում տոնակատարությունները ամեն տարի գրավում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների և ուղեկցվում են հրավառությամբ, ջահերով երթերով, կրակի շոուներով, խարույկներով և երաժշտական կատարումներով: Ռեֆորմացիայից հետո և մինչև 19-րդ դարի կեսերը Շոտլանդիայում նշում էին փոքրիկ Սուրբ Ծնունդը, և Սուրբ Ծննդյան շատ ավանդույթներ, ներառյալ նվերների փոխանակումը, դարձան Ամանորի տոնակատարությունների մի մասը: Հոգմանայը նաև ներառում էր մի քանի կելտական և սկանդինավյան հեթանոսական սովորույթներ, հատկապես կրակի հետ կապված սովորույթներ, ներառյալ այրվող անիվները և դրանք բլուրներից գլորելը։
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...