17:54 10.01.2025
Աֆրիկայի ամենամեծ գետերից մեկը՝ Զամբեզին, գրեթե ցամաքել է, իսկ գետի ջրի մակարդակը Նամիբիայում գրանցել է ամենացածր ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում՝ 15 սմ։ Անցյալ տարի այս ցուցանիշը 90 սմ էր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նամիբիական թերթի հոդվածը և Namibia Water Corporation (NamWater) ազգային ջրամատակարարման ընկերության տվյալներին, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Գետի հետագա ծանծաղումը կարող է հանգեցնել ենթակառուցվածքների ոչնչացմանը և տնտեսական վնասի: Այնուամենայնիվ, NamWater-ի փորձագետները հուսով են, որ կտեղան անձրևներ՝ համալրելով ջրի քանակը Զամբեզիում։
Երկարատև երաշտը հարվածել է մշակաբույսերին և խափանել հիդրոէլեկտրակայանների աշխատանքը Զամբեզի գետի երկայնքով: Փորձագետները հիշեցրել են, որ Զամբեզիում ջրի առավելագույն մակարդակը սովորաբար կազմում է 5 մետր:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավաֆրիկյան երկրներին վրա է հասել վերջին 100 տարվա ամենասարսափելի երաշտը։ Անցյալ տարի Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան արտակարգ դրություն էր հայտարարել երաշտի պատճառով։ Նախկինում նմանատիպ միջոցներ էին ձեռնարկել Զամբիայի, Զիմբաբվեի և Մալավիի իշխանությունները։ Փորձագետները կարծում են, որ երաշտը Էլ-Նինյո կլիմայական երևույթի հետևանք է։ Ստորին Զամբեզիում, որտեղ գտնվում են Կարիբա և Կաբորա Բասսա խոշոր հիդրոէլեկտրակայանները, ջրի մակարդակը իջել է նվազագույնի, ինչը թույլ է տալիս շարունակել էլեկտրաէներգիայի արտադրությունը Զամբիայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի կարիքների համար:
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
18:46 20.05.2025
Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...
18:40 20.05.2025
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...
18:36 20.05.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՄայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...
18:30 20.05.2025
«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...
18:18 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...