20:36 21.09.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարին հյուրընկալված «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը անդրադարձել է մայրաքաղաքում բաց բաժնետիրական ընկերություն բացելու վերաբերյալ՝ օրեր առաջ իր կողմից կատարված առաջարկին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատ Զուրաբյանը մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակի բարելավման համար առաջարկ էր ներկայացրել, համաձայն որի՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ԲԲԸ հիմնել ու թարմացնել տրանսպորտային պարկը:
Հարցին, թե որքանով է եկամտաբեր, օրինակ՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաների շահագործման համար գումարի ներդրումը, Զուրաբյանը պատասխանել է, որ իր առաջարկը վերաբերում է մայրաքաղաքում էլեկտրական տրանսպորտային միջոցների ներդրմանը:
«Չի կարելի «ԳԱԶել»-ների մեջ փող դնել, որովհետև մի բան ակնհայտ է՝ փող պետք է դնել ժամանակակից էլեկտրական տրանսպորտի մեջ, որը ժամանակակից, 21-րդ դարի վերջին հատվածի ձեռքբերումն է, այսինքն՝ մենք պետք է Երևան քաղաքում ունենանք էլեկտրական տրանսպորտ, ո՛չ թե տրոլեյբուսներ, ո՛չ տրամվայներ, ո՛չ էլեկտրոբուսներ: Խոսքն այն ավտոբուսների, էլեկտրական ինքնաշարժերի մասին է, որոնք արտադրվում են Չինաստանում, մի շարք այլ վայրերում և դրանք առկա են»,- ասել է Զուրաբյանը:
Նա հերքել է այն տեսակետը, որ տրանսպորտային ուղևորափոխադրումը շահութաբեր գործունեություն չէ՝ նշելով, որ այդ դեպքում գիծը շահագործող անձինք վաղուց կհրաժարվեին այդ գործից:
«Գծատերերը, կարծում եմ՝ մի քիչ անկեղծ չեն, որովհետև, եթե օգտակար և արդյունավետ չլիներ, ապա նրանք կհրաժարվեին գործունեության այդ տեսակից: Ո՛չ, նրանք ակնկալում են ավելի մեծ շահույթ, և ես առաջարկում եմ այդ ավելի մեծ շահույթի ստացման աղբյուր»,- ասել է Արարատ Զուրաբյանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...